Գլուխ 7 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 36. Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
Հոդված 36. Կազմակերպության պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
1. Սույն օրենքի 7-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը Կազմակերպության նկատմամբ կարող է նշանակել տուգանք` մինչև հարյուր հազար դրամի չափով:
2. Սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված պարտադիր վճարները լրիվ կամ մասնակի չկատարելու դեպքում պակաս վճարված գումարի վրա հաշվեգրվում են տոկոսներ՝ վճարը կատարելու համար սահմանված ժամկետի վերջին օրվա դրությամբ գործող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի եռապատիկի չափով: