ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1228-Ա
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8 մասը`
1․ Ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ և հաստատել ժամանակավոր խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն ժամանակավոր խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև նույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1228-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
Անահիտ Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Արմենակ Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վահան Սիրունյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Համլետ Սահակյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Վիկտորյա Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ