Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1973-Ն

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՅԴ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՅԴ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 64-րդ կետը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածի 7-րդ մասը, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

3) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկերում ընդգրկված շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակում տրամադրվող դեղերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ծախսերի հատուցման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.

6) ապահովագրական փաթեթում ներառված հատուցման ենթակա (այդ թվում` համավճարով) դեղերի ցանկը` համաձայն N 6 հավելվածի:

2. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում՝

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում և դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժն կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշման N 4 հավելվածի 8-րդ կետի 4-րդ և N 5 հավելվածի 8-րդ կետի 4-րդ պարբերության շահութաբերության գործակիցը (ՇԳ) հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 20-ը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 6-րդ կետի:

6. Սույն որոշման`

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերով, 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված շահառուների մասով դեղերի հատուցումն իրականացվելու է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված բնակչության խմբերի համար՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու և սույն որոշման N 5 հավելվածով հաստատված հատուցման կարգի ամբողջական գործարկման պահից.

2) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատվող N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով և 3-րդ կետով սահմանված` 65 և բարձր տարիքի շահառուների մասով դեղերի հատուցումն իրականացվելու է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված բնակչության խմբերի համար՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու և սույն որոշման N 5 հավելվածով հաստատված հատուցման կարգի ամբողջական գործարկման պահից:

7. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի և N 4 հավելվածի գործողությունը տարածվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա` սույն որոշման N 1 հավելվածի մասով հաստատված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին:

8. Սահմանել, որ սույն որոշմամբ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին վերապահված գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալությունը` մինչև հիմնադրամի պետական գրանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ՝

1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.

2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան).

3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան).

5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան).

8) մինչև 7 տարեկան երեխաներ.

9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ կամ, «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի անդամներ.

10) արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք.

11) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.

12) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետությունում սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձինք՝ զինծառայողներ և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցներ (կամավորներ).

13) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձինք:

2. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով՝

1) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

2) բռնադատվածներ.

3) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ.

4) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ.

5) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

3. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

1. Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)

2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)

3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)

4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)

5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)

6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)

7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)

8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)

9. Մալարիա (հակամալարիային դեղեր)

10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)

11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)

12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)

13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)

14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)

15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)

16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)

17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)

18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)

19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)

20. Ցրված սկլերոզ (դեղեր)

21. Անհաս նորածինների դեղեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ՝ դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները:

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով, իրականացվում է դեղերի ձեռքբերում՝ նախատեսված 15 ամիսների համար` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակերպությունների միջոցով՝ համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով:

4. Սույն որոշման N 1 հավելվածի՝ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերը հատկացվում են սույն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգով, բացառությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնք Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունները հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանված դեղատան (դեղատների) միջոցով (այսուհետ` դեղատուն):

5. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումն իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունն ապահովելու նպատակով:

6. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս՝ տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող՝ մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:

7. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության պայմանագիր): Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:

8. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ հիմնական դեղերի ցանկին համապատասխան:

9. ԱԱՊ կազմակերպությունը կամ դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է շահառուին:

10. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բացթողման, հատկացման, ԱԱՊ կազմակերպությունում կամ դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ:

11. ԱԱՊ կազմակերպությունը կարող է դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:

12. Յուրաքանչյուր ամսվա վերջում դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը, և ամփոփ տվյալները ներկայացվում են ԱԱՊ կազմակերպությանը:

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:

14. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:

15. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի սպառման և (կամ) գնման և (կամ) մատակարարման ընդհատման դեպքում պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով ԱԱՊ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռք բերեն և անվճար ապահովեն պացիենտներին:

3. ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ

16. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք բերվող դեղերի փոխհատուցումն իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրի շրջանակում:

17. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է սույն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգով, իսկ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի փոխհատուցումն իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում:

18. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով հրապարակային օֆերտայի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ:

19. Սույն կարգի 18-րդ կետում նշված հաշվետվություններն առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:

20. Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԱՊ կազմակերպությունը դեղատներին մատակարարված թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի դրույթների համաձայն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով կարգավորվում է սույն որոշման N 1 հավելվածում նշված շահառուներին (այսուհետ` շահառու) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի (այսուհետ՝ փոխհատուցվող դեղեր) փոխհատուցման կարգը:

2․ Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից սահմանված հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերը` համաձայն սույն հավելվածի ձևաչափ 1-ում նշված պարտադիր տվյալների:

3. Փոխհատուցումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` դեղերի համար դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը սույն կարգով սահմանված մեթոդաբանության հիման վրա հաշվարկելու միջոցով։

4. Փոխհատուցվող դեղերի փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի կայքէջում, դեղատների կողմից շահառուներին ներկայացվող տեղեկատվական բնույթի նյութերում մինչև յուրաքանչյուր հաշվարկին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։

5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամն իրականացնում է փոխհատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի հենակետային գների մշտադիտարկումը, վերլուծությունը, համադրումը՝ սույն հավելվածի Ձևաչափ 4-ով հաստատված երկրների դեղերի շրջանառության մեջ առկա դեղերի գների հետ։

6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, փոխհատուցման գինը և փոխհատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի քան երկու անգամ։

2. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

7. Դեղի հենակետային գինը հաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համընդհանուր անվանման համապատասխան` համաձայն դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի, հետևյալ բանաձևով․

Ակտի պատկեր

ԴՀԳ-ը՝ դեղի հենակետային գինն է՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՆԳn-ը – ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գինն է,

ԴՆՔn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գնին համապատասխան դեղի միավոր քանակն է,

ԴՆՔs-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում ընդամենը ներմուծման քանակն է,

ՀՏ - դեղի ներմուծման հավաստագիր տալու համար գանձվող պետական տուրքը և ավելացված արժեքի հարկը՝ գործակցի տեսքով։

8. Դեղի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի հենակետային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրված դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

ԴՀատԳ = ԴՀԳ * ՇԳ, որտեղ՝

ԴՀատԳ - դեղի փոխհատուցվող գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳ - դեղի հենակետային գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

9. Տեղական արտադրության դեղերի փոխհատուցման գինը հաշվարկվում է դեղի տեղական արտադրողի կողմից լիազոր մարմնին ներկայացված կամ հայտարարված գործարանային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրած դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

ՏԴՀատԳ = ՏԴԳԳ * ՇԳ, որտեղ՝

ՏԴՀատԳ – Տեղական արտադրության դեղի հատուցվող գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՏԴԳԳ – Տեղական արտադրության դեղի լիազոր մարմնին ներկայացված գործարանային գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

10. Դեղի փոխհատուցման առավելագույն չափը հաշվարկվում է դեղի համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի համար` դեղերի հենակետային գների և ներմուծման ծավալների միջին կշռված չափով՝ հետևյալ բանաձևով․

Ակտի պատկեր

ԴՀԱՉ-ը՝ դեղի փոխհատուցման առավելագույն չափն է ըստ համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳn-ը՝ տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի հենակետային գներն են՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՍՔn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի նախորդ 12 ամիսների ընթացքում սպառման քանակն է,

ԴՍՔs-ը՝ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի սպառման ընդհանուր քանակն է,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

11. Մեկից ավելի համընդհանուր անվանում ունեցող բաղադրությամբ դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով՝ որպես դեղի համընդհանուր անվանում սահմանելով դեղի բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրամասերը, իսկ միատեսակ բաղադրամասերից բաղկացած կոմբինացիայի բացակայության դեպքում՝ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բաղադրամասը։

3. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ

12. Փոխհատուցվող դեղերի ցանկում ամենամեծ գումարային ծավալ ունեցող թվով 50 առևտրային անվանմամբ դեղերի հենակետային գների հաշվարկի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղի ներմուծման (CIP) գինը կարող է համեմատվել սույն հավելվածի Ձևաչափ 4-ում նշված երկրների մեծածախ գնի հետ՝ ըստ փոխհատուցվող դեղերի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի: Որպես համեմատելի գին է ընդունվում երկրների աճման կարգով դասավորված գների ցանկում երրորդ գինը:

13. Հենակետային գնի դրամով արտահայտությունը հաշվարկվում է ներկրման հաշիվ–ապրանքագրերի արտարժութային գինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքին համապատասխան վերահաշվարկելու միջոցով` հաշվարկման օրը:

14. Բացի Ձևաչափ 4-ում նշված երկրների դեղի գնի հետ համեմատելու գործընթացից, փոխհատուցվող դեղի հենակետային գնի սահմանման ժամանակ կարող է հաշվի առնվել նաև՝

1) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում ներմուծման գների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

2) դեղի փոխհատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում դեղի ներմուծման ժամանակ օգտագործվող հիմնական արտարժույթների փոխարժեքի այնպիսի փոփոխությունը, որը կարող է բերել փոխհատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

3) շուկայում առկա համընդհանուր անվանմամբ դեղի սահմանափակ հասանելիության պարագայում, երբ այլ փոխարինող դեղերի գների տատանումների արդյունքում փոխհատուցման առավելագույն չափի տարբերությունը կազմում է 10 տոկոսից ավելի

4) ներմուծման լոգիստիկ ծախսերի հաշվառման արդյունքում ըստ տրանսպորտային ծախսերի մեծության տարբերությունը՝ կապված արտահանվող երկրից:

15. Այն դեպքում, երբ տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան դեղերի ապահովումն անհնար է, լիազոր մարմինն այդ առևտրային անվանումների մասով կարող է կատարել փոխհատուցման գնի ավելացում մինչև 5 տոկոսի չափով։ Ընդ որում` գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև առկա լինի տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան առնվազն մեկ դեղ:

4. ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

16. Դեղերի հատկացումը շահառուներին իրականացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով գրված դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:

17. Դեղի դուրսգրումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից հաստատված և հրապարակված փոխհատուցվող դեղերի ցանկին համապատասխան:

5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

18. Դեղատունը դեղը տրամադրելիս էլեկտրոնային առողջապահական համակարգում մուտքագրում է դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ համավճարի չափի մասին:

19. Դեղատան կողմից ներկայացվող տվյալներն առնվազն ներառում են տեղեկություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, դեղաձևի, դեղաչափի, տրամադրված դեղի քանակի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի, ինչպես նաև փոխհատուցման առավելագույն չափի գերազանցման դեպքում՝ շահառուի կողմից կատարված համավճարի չափի մասին` համաձայն սույն հավելվածի Ձևաչափ 2-ի, ինչպես նաև փոխհատուցվող դեղի՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալներում էլեկտրոնային առողջապահական համակարգից պարտադիր ներմուծվող փոխհատուցվող դեղի նույնականացման կոդը։

6. ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

20. Դեղերի ծախսերի դիմաց փոխհատուցումն իրականացվում է՝

1) դեղատների (դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարված գործարքներում նշված ծավալների վերաբերյալ լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կազմված և ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված և էլեկտրոնային դեղատոմսերում առկա փոխհատուցվող դեղի նույնականացման կոդերի համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների համաձայն.

2) դեղատան կողմից ներկայացված փաստաթղթերի և ստացված ամփոփ տվյալների շեղումների դեպքում, մինչև լիազոր մարմնի կողմից մշտադիտարկման ավարտը, փոխհատուցման է ենթակա համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների հիման վրա ստացված գումարը։

21. Դեղերի փոխհատուցումն իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար հաստատված և տրամադրման պահին գործող փոխհատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղին համապատասխան համընդհանուր անվանման համար հաշվարկված փոխհատուցման առավելագույն չափը։

22. Սահմանված առավելագույն փոխհատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն փոխհատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է շահառուն, սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն փոխհատուցման չափի կրկնակին գերազանցող փոխհատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման փոխհատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար։

7. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

23. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է լիազոր մարմինը դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ դեղատներ) հետ սահմանված կարգով կնքված դեղերի հրապարակային օֆերտայի պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) հիման վրա:

24. Պայմանագրի օրինակելի ձևը, պայմանագրին միանալու ակցեպտի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից: Պայմանագրի օրինակելի ձևն առնվազն ներառում է դեղատների կողմից ներկայացվող հաշվետվությունների ցանկը, դրանց բովանդակությունը, դրանց ներկայացման ժամկետները, կազմակերպությունների կողմից կատարված և ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորման պայմանները և ժամկետները, պայմանագրի կատարման պարտավորությունները և պատասխանատվության չափը:

25. Պայմանագիր կարող են կնքել այն դեղատները, որոնք բավարարում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին:

26. Հրապարակային օֆերտային միանալու ակցեպտի ձևը պետք է պարունակի համաձայնություն լիազոր մարմնի կողմից հրապարակված հրապարակային օֆերտայի պայմաններն ամբողջությամբ և անվերապահորեն ընդունելու և ծառայությունները սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան մատուցելու մասին:

27. Դեղատան կողմից ներկայացվող ակցեպտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում չմերժվելու դեպքում պայմանագիրը համարվում է կնքված և բժշկական կազմակերպության անվանումը ներառվում է լիազոր մարմնի կողմից հաստատվող հրապարակային օֆերտայի պայմանագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցանկում (այսուհետ՝ ցանկ): Դիմումը մերժվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հրապարակային օֆերտայի պայմաններին չբավարարելու հիմքով։

28. Ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանագիրը, ըստ առևտրային անվանման սահմանված փոխհատուցվող դեղերի ցանկը և հատուցման առավելագույն չափը հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

29. Կազմակերպությունը ցանկում ներառվում է անժամկետ և կարող է դրանից դուրս գալու դիմում ներկայացնել ցանկում ընդգրկվելուց առնվազն 3 ամիս հետո:

30. Կազմակերպությունը ցանկից դուրս է գալիս դիմումը լիազոր մարմին մուտքագրվելուն հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ լիազոր մարմնի կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություն կատարելու միջոցով։

31. Հրապարակային օֆերտային միանալու պայմաններն են՝

1) դեղատնային գործունեության լիցենզիայի առկայություն.

2) պետության կողմից փոխհատուցվող դեղերի հասանելիության ապահովում շահառուներին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով.

3) դեղատունը պետք է ապահովի՝

ա․ դեղատան տեսանելի վայրում տեղեկատվության հասանելիություն, առ այն, որ տվյալ դեղատան միջոցով տրամադրվում են փոխհատուցվող դեղեր,

բ․ տեսանելի վայրում լիազոր մարմնի կողմից պահանջվող տեղեկատվության հասանելիություն՝ փոխհատուցման կարգի, փոխհատուցման գնի և փոխհատուցման առավելագույն չափի վերաբերյալ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի ձևով (ցուցադրման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Ձևաչափ 3-ում),

գ․ փոխհատուցվող դեղերի հատկացումը շահառուին 24 ժամից ոչ ուշ՝ միասնական էլեկտրոնային առողջապահական համակարգով շահառուին նույնականացնելուց անմիջապես հետո:

Ձևաչափ 1

ՑԱՆԿԻ

Շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային պայմաններում հիվանդների բուժման և շարունակական հսկողության նպատակով փոխհատուցվող դեղերի

NN

ը/կ Դեղի առևտրային անվանումը Դեղի համընդ- հանուր անվանումը Կո-դը Դեղա-ձևը Դեղա-չափը Չափի միավորը Փոխհա- տուցման գինը Համավճարի չափը

․․․

Ձևաչափ 2

Դեղատան կողմից ներկայացվող տվյալները

Դեղատան անվանումը, գործունեության իրականացման հասցեն, ՀՎՀՀ-ն, ներկայացվող հաշվետվության ժամանակահատվածը, հաշվետվության գեներացման ամսաթիվը

Դեղի կոդը Դեղի համընդ- հանուր անվա- նումը Դեղի առևտրա- յին անվա- նումը, դեղաձևը, դեղաչափը Չափի միավորը Դեղա- տոմսով պա- հանջված քանակը Տրա- մադրված քանակը Փոխհա- տուց- ման գինը, դրամ Ընդա- մենը փոխհա- տուցվող գումարը Ընդա- մենը համա- վճարը Փոխհա- տուցվող դեղի հսկիչ-դրա- մարկղային մեքենայի կտրոնի

համարը

․․․

Ընդա-

մենը

Ձևաչափ 3

Դեղատան կողմից ցուցադրման ենթակա տեղեկատվությունը

Դեղի կոդը Դեղի

համընդհանուր անվանումը Դեղի առևտրային անվանումը, Չափի միավորը Փոխհատուցման գինը, դրամ Շահառուի կողմից

վճարվող համավճարի չափը

դեղաձևը, դեղաչափը

․․․

Ձևաչափ 4

ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Երկրի անվանումը Իրավասու կազմակերպության անվանումը, տվյալների աղբյուրը Դեղի արժույթը Տվյալների թարմացման

պարբերա-կանությունը Կիրառման մանրամասներ

1. Վրաստան Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարություն լարի Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի համար

2. Մոլդովա Մոլդովայի Հանրապետության առողջապահության նախարարություն լեյ Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի համար

3. Չեխիա Չեխիայի Հանրապետության դեղերի վերահսկման պետական ինստիտուտ չեխական կրոնա Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի համար

4. Լիտվա Լիտվայի Հանրապետության առողջապահության նախարարություն եվրո Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի համար

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԵՂԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում է առողջության համընդհանուր ապահովագրության շահառուներին (այսուհետ` շահառու) ապահովագրական փաթեթի շրջանակներում տրամադրվող արտահիվանդանոցային պայմաններում բուժման և դրանց շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով դեղերի (այսուհետ՝ հատուցվող դեղեր) հատուցման կարգը:

2․ Սույն կարգի համաձայն հատուցման ենթակա են սույն որոշման N 6 հավելվածով հաստատված ցանկում ներառված դեղերը` համաձայն սույն կարգի ձևաչափ 1-ում նշված պարտադիր տվյալների:

3. Հատուցումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` դեղերի համար դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը սույն կարգով սահմանված մեթոդաբանության հիման վրա հաշվարկելու միջոցով։

4. Հատուցվող դեղերի ծախսերի հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը հաշվարկվում են ինքնաշխատ եղանակով և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) կայքէջում, դեղատների կողմից շահառուներին ներկայացվող տեղեկատվական բնույթի նյութերում մինչև յուրաքանչյուր հաշվարկին հաջորդող 5–րդ աշխատանքային օրը։

5. Հիմնադրամն իրականացնում է հատուցվող դեղերի ցանկում ներառված դեղերի հենակետային գների մշտադիտարկումը, վերլուծությունը, համադրումը՝ սույն կարգի Ձևաչափ 4-ով հաստատված երկրների դեղերի շրջանառության մեջ առկա դեղերի գների հետ։

6. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի քան երկու անգամ:

2. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

7. Դեղի հենակետային գինը հաշվարկվում է յուրաքանչյուր դեղի համընդհանուր անվանման համապատասխան` դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի, հետևյալ բանաձևով․

Ակտի պատկեր

ԴՀԳ-ը՝ դեղի հենակետային գինն է՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՆԳn-ը – ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գինն է,

ԴՆՔn-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում յուրաքանչյուր ներմուծման գնին համապատասխան դեղի միավոր քանակն է,

ԴՆՔs-ը - ըստ դեղի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի նախորդ 12 ամիսների ընթացքում ընդամենը ներմուծման քանակն է,

ՀՏ - դեղի ներմուծման հավաստագիր տալու համար գանձվող պետական տուրքը և ավելացված արժեքի հարկը՝ գործակցի տեսքով։

8. Դեղի հատուցման գինը հաշվարկվում է դեղի հենակետային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրված դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

ԴՀատԳ = ԴՀԳ * ՇԳ, որտեղ՝

ԴՀատԳ - դեղի հատուցվող գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳ - դեղի հենակետային գինն է, ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

9. Տեղական արտադրության դեղերի հատուցման գինը հաշվարկվում է դեղի տեղական արտադրողի կողմից Հիմնադրամին ներկայացված կամ հայտարարված գործարանային գնի նկատմամբ հարկային մարմնի կողմից տրամադրած դեղերի մեծածախ իրացման և դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների՝ նախորդ 5 տարիների շահութաբերության միջին չափին համապատասխան գործակցի կիրառմամբ՝ հետևյալ բանաձևով․

ՏԴՀատԳ = ՏԴԳԳ * ՇԳ, որտեղ՝

ՏԴՀատԳ – Տեղական արտադրության դեղի հատուցվող գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՏԴԳԳ – Տեղական արտադրության դեղի Հիմնադրամին ներկայացված գործարանային գինն է ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

10. Դեղի հատուցման առավելագույն չափը հաշվարկվում է դեղի համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի համար՝ դեղերի հենակետային գների և ներմուծման ծավալների միջին կշռված չափով՝ հետևյալ բանաձևով․

Ակտի պատկեր

ԴՀԱՉ-ը՝ դեղի հատուցման առավելագույն չափն է ըստ համընդհանուր անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՀԳn-ը՝ տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի հենակետային գներն են՝ ըստ առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի,

ԴՍՔn-ը` տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի նախորդ 12 ամիսների ընթացքում սպառման քանակն է,

ԴՍՔs-ը՝ նախորդ 12 ամիսների ընթացքում տվյալ համընդհանուր անվանմանը, դեղաձևին և դեղաչափին համապատասխան դեղերի սպառման ընդհանուր քանակն է,

ՇԳ – գործակից, որը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից նախորդ 5 տարիների համար տրամադրված՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկով «Դեղերի մեծածախ առևտուր (G46.46.2)» և «Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում (G47.73)» գործունեության տեսակներից որևէ մեկը 100 տոկոս մասնաբաժնով հայտարարագրած տնտեսավարող սուբյեկտների կողմից տվյալ ժամանակահատվածում հայտարարագրած հարկվող շահույթի գումարի (շահութահարկի հաշվարկ, 87 տող) և համախառն եկամտի (շահութահարկի հաշվարկի 41 տող) տոկոսային հարաբերակցության հիման վրա ստացված միջին թվաբանական մեծությունից ելնելով։

11. Մեկից ավելի համընդհանուր անվանում ունեցող բաղադրությամբ դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի հաշվարկումն իրականացվում է սույն կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով սահմանված կարգով՝ որպես դեղի համընդհանուր անվանում սահմանելով դեղի բաղադրության մեջ առկա բոլոր բաղադրամասերը, իսկ միատեսակ բաղադրամասերից բաղկացած կոմբինացիայի բացակայության դեպքում՝ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող բաղադրամասը։

3. ԴԵՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԳՆԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՆԻ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ

12. Հատուցվող դեղերի ցանկում ամենամեծ գումարային ծավալ ունեցող թվով 50 առևտրային անվանմամբ դեղերի հենակետային գների հաշվարկի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղի ներմուծման (CIP) գինը կարող է համեմատվել սույն կարգի Ձևաչափ 4-ում նշված երկրների մեծածախ գնի հետ՝ ըստ հատուցվող դեղերի առևտրային անվանման, դեղաձևի և դեղաչափի: Որպես համեմատելի գին է ընդունվում երկրների աճման կարգով դասավորված գների ցանկում երրորդ գինը:

13. Հենակետային գնի դրամով արտահայտությունը հաշվարկվում է ներկրման հաշիվ–ապրանքագրերի արտարժութային գինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջին տարեկան միջին փոխարժեքին համապատասխան վերահաշվարկելու միջոցով:

14. Բացի Ձևաչափ 4-ում նշված երկրների դեղի գնի հետ համեմատելու գործընթացից, հատուցվող դեղի հենակետային գնի սահմանման ժամանակ կարող է հաշվի առնվել նաև՝

1) դեղի հատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում ներմուծման գների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են բերել հատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

2) դեղի հատուցման առավելագույն չափի հաշվարկում ներառված դեղի՝ հաշվարկման օրվան հաջորդող վեց ամիսների ընթացքում դեղի ներմուծման ժամանակ օգտագործվող հիմնական արտարժույթների փոխարժեքի այնպիսի փոփոխությունը, որը կարող է բերել հատուցման առավելագույն չափի 10 տոկոսից ավելի փոփոխության.

3) շուկայում առկա համընդհանուր անվանմամբ դեղի սահմանափակ հասանելիության պարագայում, երբ այլ փոխարինող դեղերի գների տատանումների արդյունքում հատուցման առավելագույն չափի տարբերությունը կազմում է 10 տոկոսից ավելի.

4) ներմուծման լոգիստիկ ծախսերի հաշվառման արդյունքում ըստ տրանսպորտային ծախսերի մեծության տարբերությունը՝ կապված արտահանվող երկրից:

15. Այն դեպքում, երբ տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան դեղերի ապահովումն անհնար է, Հիմնադրամն այդ առևտրային անվանումների մասով կարող է կատարել հատուցման գնի ավելացում մինչև 5 տոկոսի չափով։ Ընդ որում՝ գործընթացը կարող է կրկնվել այնքան, մինչև առկա լինի տվյալ համընդհանուր անվանմանը համապատասխան առնվազն մեկ դեղ:

4. ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

16. Դեղերի հատկացումը շահառուներին իրականացվում է առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով գրված դեղատոմսի հիման վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում շահառուի ամբուլատոր բժշկական քարտում:

17. Դեղի դուրսգրումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված և հրապարակված հատուցվող դեղերի ցանկին համապատասխան:

5. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

18. Դեղատունը դեղը տրամադրելիս էլեկտրոնային առողջապահական համակարգում մուտքագրում է դեղի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը, այդ թվում՝ համավճարի չափի մասին:

19. Դեղատան կողմից ներկայացվող տվյալներն առնվազն ներառում են տեղեկություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, դեղաձևի, դեղաչափի, տրամադրված դեղի քանակի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի, ինչպես նաև հատուցման առավելագույն չափի գերազանցման դեպքում՝ շահառուի կողմից կատարված համավճարի չափի մասին` համաձայն սույն կարգի Ձևաչափ 2-ի, ինչպես նաև հատուցվող դեղի՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի տվյալներում էլեկտրոնային առողջապահական համակարգից պարտադիր ներմուծվող հատուցվող դեղի նույնականացման կոդը։

6. ԴԵՂԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

20. Դեղերի ծախսերի դիմաց հատուցումն իրականացվում է՝

1) դեղատների (դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) կողմից էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարված գործարքներում նշված ծավալների վերաբերյալ Հիմնադրամի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կազմված և ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված և էլեկտրոնային դեղատոմսերում առկա հատուցվող դեղի նույնականացման կոդերի համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների համաձայն.

2) դեղատան կողմից ներկայացված փաստաթղթերի և ստացված ամփոփ տվյալների շեղումների դեպքում, մինչև հիմնադրամի կողմից մշտադիտարկման ավարտը, հատուցման է ենթակա համադրման արդյունքում ստացված ամփոփ տվյալների հիման վրա ստացված գումարը։

21. Դեղերի հատուցումն իրականացվում է յուրաքանչյուր դեղի համար հաստատված և տրամադրման պահին գործող հատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղին համապատասխան համընդհանուր անվանման համար հաշվարկված հատուցման առավելագույն չափը։

22. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է շահառուն, սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար։

Ձևաչափ 1

ՑԱՆԿ

Շահառուներին արտահիվանդանոցային պայմաններում հիվանդների բուժման և շարունակական հսկողության նպատակով հատուցվող դեղերի

NN

ը/կ Դեղի առևտրային անվանումը Դեղի համընդ- հանուր

անվանումը Կո-դը Դեղա-ձևը Դեղա-չափը Չափի միավորը Հա- տուցման գինը Համավճարի չափը

․․․

Ձևաչափ 2

Դեղատան կողմից ներկայացվող տվյալները

Դեղատան անվանումը, գործունեության իրականացման հասցեն, ՀՎՀՀ-ն, ներկայացվող հաշվետվության ժամանակահատվածը, հաշվետվության գեներացման ամսաթիվը

Դեղի կոդը Դեղի համընդ- հանուր անվա- նումը Դեղի առևտրա- յին անվա- նումը, դեղաձևը, դեղաչափը Չափի միա-վորը Դեղա- տոմսով պահանջ- ված քանակը Տրա- մադրված քանակը Հատուց- ման գինը, դրամ Ընդա- մենը հա- տուցվող գումարը Ընդա- մենը համա- վճարը հատուցվող դեղի հսկիչ- դրա- մարկղային մեքենայի կտրոնի

համարը

․․․

Ընդա-

մենը

Ձևաչափ 3

Դեղատան կողմից ցուցադրման ենթակա տեղեկատվությունը

Դեղի կոդը Դեղի համընդհանուր անվանումը Դեղի առևտրային անվանումը, դեղաձևը,

դեղաչափը Չափի միավորը Հատուցմա ն գինը, դրամ Շահառուի կողմից վճարվող համավճարի

չափը

․․․

Ձևաչափ 4

ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Երկրի

անվա-նումը Իրավասու կազմակերպության անվանումը, տվյալների աղբյուրը Գրանցված

դեղի

արժույթը Տվյալների թարմացման

պարբերա-կանությունը Կիրառման

մանրա-մասներ

1. Վրաստան Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական

հարցերի նախարարություն լարի Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի

համար

2. Մոլդովա Մոլդովայի Հանրապետության առողջապահության նախարարություն լեյ Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի

համար

3. Չեխիա Չեխիայի Հանրապետության դեղերի վերահսկման պետական ինստիտուտ չեխական կրոնա Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի համար

4. Լիտվա Լիտվայի Հանրապետության առողջապահության նախարարություն եվրո Տարեկան երկու անգամ Բոլոր դեղերի

համար

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1973-Ն որոշման

ՑԱՆԿ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՄԱՎՃԱՐՈՎ) ԴԵՂԵՐԻ

N Համընդհանուր անվանում՝ հայերեն Համընդհանուր անվանում՝ անգլերեն Դեղաձև, դեղաչափ

1 Աբիրատերոն Abiraterone դեղահատ՝ 250մգ, 500մգ

2 Ադալիմումամբ Adalimumab լուծույթ ներարկման՝ 10մգ/0,2մլ, 20մգ/0,2մլ, 20մգ/0,4մլ, 40մգ/0,4մլ, 40մգ/0,8մլ, 80մգ/0,8մլ

3 Ադենոզինտրիֆոսֆատ դինատրիում Adenosintriphosphate disodium լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ

4 Ազաթիոպրին Azathioprine դեղահատ` 50մգ,

դեղափոշի ներարկման լուծույթի` 100մգ

5 Ազիթրոմիցին Azithromycin դեղահատ, դեղապատիճ՝ 250մգ, 500մգ,

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 100մգ/5մլ, 200մգ/5մլ, ակնակաթիլ՝ 1,5%

6 Ալբենդազոլ Albendazole դեղահատ՝ 200մգ - 600մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 20մգ/մլ, 40մգ/մլ, դեղահատ ծամելու՝ 400մգ

7 Ալյումինի հիդրօքսիդ (օքսիդ) + Մագնեզիումի հիդրօքսիդ (օքսիդ) Aluminium Hydroxide + Magnesium Hydroxide դեղահատ՝ 400մգ + 400մգ, դեղակախույթ՝ (436մգ +150մգ)/10մլ, (218մգ +75մգ)/5մլ,

(525մգ +600մգ)/15մլ

8 Ալոպուրինոլ Allopurinol դեղահատ՝ 100մգ, 300մգ

9 Ակտիվացված ածուխ Charcoal Activated դեղահատ՝ 250մգ

10 Ամբրոքսոլ Ambroxol դեղահատ՝ 30մգ

11 Ամիկացին Amikacin լուծույթ ներարկման՝ 250մգ/մլ, 500մգ/2մլ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ, 1000մգ

12

Ամինոֆիլին Aminophylline դեղահատ, 150մգ

13 Ամիոդարոն Amiodarone դեղահատ՝ 100մգ, 200մգ, 400մգ

14 Ամիտրիպտիլին Amitriptyline դեղահատ՝ 10մգ, 25մգ, 75մգ

15 Ամլոդիպին Amlodipine դեղահատ` 2,5մգ, 5մգ, 10մգ

16 Ամլոդիպին +Լոզարտան Amlodipine + Losartane դեղահատ` 5մգ + 50մգ, 5մգ + 100մգ, 10մգ + 50մգ, 10մգ + 100մգ

17 Ամլոդիպին +Վալսարտան+

Հիդրոքլորոթիազիդ Amlodipine + Valsartan+Hydrochlorothiazide դեղահատ (թաղանթապատ), դեղապատիճ՝ 5մգ + 160մգ+12,5մգ, 5մգ + 160մգ+25մգ, 10մգ + 160մգ+12,25մգ, 10մգ + 160մգ+25մգ, 10մգ + 320մգ+25մգ

18 Ամպիցիլին Ampicillin դեղափոշի ներարկման լուծույթի` 500մգ, 1000մգ

19 Ամօքսիցիլին Amoxicillin դեղահատ, դեղապատիճ՝ 250մգ, 500մգ, 1000մգ

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 125մգ/5մլ, 250մգ/5մլ, դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ, դեղահատ տարալուծվող՝ 250մգ, 500մգ

20 Ամօքսիցիլին + Քլավուլանաթթու Amoxicillin + Clavulanic acid դեղահատ՝ 500մգ + 125մգ, 875մգ+125մգ,

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ (125մգ + 31,25մգ)/5մլ, (200մգ + 28,5մգ)/5մլ, (250մգ + 62,5մգ)/5մլ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ + 100մգ, 1000մգ + 200մգ, դեղահատ տարալուծվող՝

200մգ+28,5մգ, 250մգ+62,5մգ

21 Ամֆոտերիցին B Amphotericin B դեղափոշի ներարկման լուծույթի՝ 50մգ

22 Անաստրոզոլ Anastrozole դեղահատ (թաղանթապատ)` 1մգ

23 Ապիքսաբան Apixaban դեղահատ (թաղանթապատ)` 2,5մգ, 5մգ

24 Ասկորբինաթթու Ascorbic acid դեղահատ` 25մգ-1000մգ ներարկման լուծույթ՝ 50մգ/մլ, 100մգ/մլ

25 Ատենոլոլ Atenolol դեղահատ` 25մգ, 50մգ, 100մգ

26 Ատորվաստատին Atorvastatin դեղահատ (թաղանթապատ)` 10մգ, 20մգ, 40մգ, 80մգ

27 Ատորվաստատին+Ռամիպրիլ+

Ացետիլսալիցիլաթթու Atorvastatin+Ramipril+

Acetylsalicylic acid դեղահատ (թաղանթապատ), դեղապատիճ` 20մգ+ 2,5մգ+100մգ, 20մգ+ 5մգ+100մգ, 20մգ+ 10մգ+100մգ, 40մգ+ 2,5մգ+100մգ, 40մգ+ 5մգ+100մգ, 40մգ+ 10մգ+100մգ

28 Ատրոպին Atropine լուծույթ (ակնակաթիլ)` 1%

29 Արծաթի սուլֆադիազին Silver sulfadiazine նրբաքսուք՝ 10մգ/գ

30 Ացետազոլամիդ Acetazolamide դեղահատ՝ 250մգ

31 Ացետիլսալիցիլաթթու Acetylsalicylic acid դեղահատ՝ 100մգ - 500մգ, մոմիկ ուղիղաղիքային՝ 50մգ - 150մգ

32 Ացետիլսալիցիլաթթու (նաև համակցված մագնեզիումի հիդրոօքսիդի հետ) Acetylsalicylic acid (also combined with Magnesium hydroxide) դեղահատ՝ 75մգ -150մգ

33 Ացետիլցիստեին Acetylcysteine լուծույթ ներքին ընդունման՝ 10%, 20%,

դեղահատ դյուրալույծ՝ 100մգ, 200մգ, 600մգ

34 Ացիկլովիր Aciclovir դեղահատ՝ 200մգ, 400մգ, դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 200մգ/5մլ,

ակնաքսուք՝ 30մգ/գ

35 Բեկլոմետազոն Beclometasone լուծույթ, դեղակախույթ շնչառման` 50մկգ/դեղաչափ,100մկգ/դեղաչափ, 250մկգ/դեղաչափ

36 Բենզաթին Բենզիլպենիցիլին Benzathine Benzylpenicillin դեղափոշի ներարկման լուծույթի` 1200000 ՄՄ, 2400000 ՄՄ

37 Բենզիլ բենզոատ Benzyl benzoate էմուլսիա՝ 200մգ/մլ, 250մգ/մլ

38 Բենզիլպենիցիլին (Պենիցիլին G) Benzylpenicillin (Penicillin G) դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1000000ՄՄ, 5000000ՄՄ

39 Բենզոբարբիտալ Benzobarbital դեղահատ՝ 100մգ

40 Բենզոիլ պերօքսիդ Benzoyl peroxide քսուք, էմուլսիա՝ 5%

41 Բետահիստին Betahistine դեղահատ՝ 8մգ-24մգ

42 Բետամեթազոն Betamethasone քսուք, նրբաքսուք՝ 1մգ/գ

43 Բիկալուտամիդ Bicalutamide դեղահատ՝ 50մգ, 150մգ

44 Բիսմութի տրիկալիումական դիցիտրատ (բիսմութի օքսիդ) Bismuth tripotassium dicitrate (bismuth oxide) դեղահատ (թաղանթապատ)` 120մգ

45 Բիսոպրոլոլ Bisoprolol դեղահատ (թաղանթապատ)` 1,25մգ, 2,5մգ, 5մգ, 10մգ

46 Բիսոպրոլոլ + Ամլոդիպին Bisoprolol + Amlodipine դեղահատ` 5մգ + 5մգ, 5մգ + 10մգ, 10մգ + 5մգ, 10մգ + 10մգ

47 Բիսոպրոլոլ + Պերինդոպրիլ Bisoprolol + Perindopril դեղահատ` 5մգ + 5մգ, 5մգ +10մգ, 10մգ +5մգ, 10մգ + 10մգ

48 Բուդեսոնիդ Budesonide շնչառման դեղաձևեր` 100մկգ/դեղաչափ, 200մկգ/ դեղաչափ, 250մկգ/ դեղաչափ,

500մկգ/ դեղաչափ

49 Բուդեսոնիդ + Ֆորմոտերոլ Budesonide + Formoterol դեղափոշի շնչառման` 80մկգ/դեղաչափ+ 4մկգ/դեղաչափ, 100մկգ/դեղաչափ + 6մկգ/դեղաչափ, 160մկգ/դեղաչափ

+ 4,5մկգ/դեղաչափ, 200մկգ/դեղաչափ + 6մկգ/դեղաչափ, 320մկգ/դեղաչափ

+ 9մկգ/դեղաչափ

50 Բրիմոնիդին + Թիմոլոլ Brimonidine + Timolol ակնակաթիլ` (2մգ + 5մգ)/մլ

51 Գլիբենկլամիդ Glibenclamide դեղահատ՝ 5մգ

52 Գլիկլազիդ Gliclazide դեղահատ՝ 30մգ, 60մգ, 80մգ

53 Գլիմեպիրիդ Glimepiride դեղահատ՝ 2մգ, 4մգ

54 Գլիմեպիրիդ+Մետֆորմին Glimepiride+Metformin դեղահատ թաղանթապատ՝ 2մգ+500մգ

55 Գլիցերիլ տրինիտրատ (նիտրոգլիցերին) Glyceryl trinitrate (Nitroglycerin) դեղահատ՝ 0,5մգ (ենթալեզվային)

56 Գլիցերոլ Glycerol մոմիկ ուղիղաղիքային՝ 0,75գ-2,8գ

57 Գլիքվիդոն Gliquidone դեղահատ՝ 30մգ

58 Գլյուկագոն Glucagon լուծույթ ներարկման՝ 1մգ/մլ

59 Գլյուկոզ Glucose լուծույթ ներարկման` 5%, 10% (իզոտոնիկ)

60 Գլյուկոզ+Նատրիումի քլորիդ Glucose+Sodium chloride լուծույթ ներարկման` դեքստրոզ 5%+ նատրիումի քլորիդ 0,45%, դեքստրոզ 4%+ նատրիումի քլորիդ 0,18%, դեքստրոզ 5%+ նատրիումի

քլորիդ 0,9%

61 Գրիզեոֆուլվին Griseofulvin դեղահատ, դեղապատիճ՝ 125մգ, 250մգ,

լուծույթ ներքին ընդունման՝

125մգ/5մլ

62 Դoքսիցիկլին Doxycycline դեղահատ, դեղապատիճ՝ 50մգ, 100մգ,

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 25մգ/5մլ, 50մգ/5մլ, լուծույթ ներքին ընդունման՝ 50մգ/5մլ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝ 100մգ,

ներարկաման լուծույթ՝ 100մգ/սրվակ,

դեղահատ տարալուծվող՝ 100մգ

63 Դապագլիֆլոզին Dapagliflozin դեղահատ՝ 5մգ, 10մգ

64 Դելամանիդ Delamanid դեղահատ՝ 50մգ

65 Դեքսամեթազոն Dexamethasone լուծույթ ներարկման` 4մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման` 0,5մգ/5մլ, 2մգ/5մլ դեղահատ` 0,5մգ, 0,75մգ, 1,5մգ, 4մգ,

ակնակաթիլ` 0,1%

66 Դեֆերoքսամին Deferoxaminе դեղափոշի ներարկման լուծույթի` 500մգ

67 Դիազեպամ Diazepam լուծույթ ներարկման` 2մգ/մլ, 5մգ/մլ, դեղահատ` 5մգ, 10մգ,

լուծույթ ներքին ընդունման` 2մգ/5մլ,

դոնդող ուղիղաղիքային՝ 5մգ/մլ,

հեղուկ ուղիղաղիքային` 2մգ/մլ, 4մգ/մլ

68 Դիգօքսին Digoxin դեղահատ` 62,5մկգ, 250մկգ, լուծույթ ներքին ընդունման` 50մկգ/մլ

69 Դիդրոգեստերոն Dydrogesterone դեղահատ` 10մգ

70 Դիլտիազեմ Diltiazem դեղահատ (թաղանթապատ)` 60մգ, 90մգ, 180մգ,

դեղապատիճ` 90մգ, 180մգ

71 Դիկլոֆենակ Diclofenac դեղահատ (թաղանթապատ), դեղապատիճ ` 25մգ – 100մգ, լուծույթ ներարկման` 25մգ/մլ, դոնդող` 1%, 5%,

մոմիկ ուղիղաղիքային՝ 25մգ-100մգ

72 Դիոսմին + Հեսպերիդին Diosmin + Hisperidone դեղահատ` 450մգ + 50մգ, 900մգ+100մգ

73 Դիֆենհիդրամին Diphenhydramine դեղահատ` 50մգ, 100մգ, լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ

74 Դոկուզատ նատրիում Docusate sodium դեղապատիճ` 100մգ, լուծույթ ներքին ընդունման` 50մգ/5մլ

75 Դրոտավերին Drotaverine դեղահատ` 40մգ, 80մգ, լուծույթ ներարկման՝ 20մգ/մլ

76 Երկաթ պարունակող համակցություն Ferrous contained compound դեղահատ (ծամովի)՝ 80մգ, 100մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 50մգ/5մլ, 50մգ/մլ,

լուծույթ ներարկման՝ 50մգ/մլ

77 Երկաթի սուլֆատ+ ֆոլաթթու Ferous sulfate+ folic acid դեղահատ՝ 80մգ + 0,35մգ, 50մգ + 0,5մգ

78 Զոլեդրոնաթթու Zoledronic acid դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի՝ 4մգ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի՝ 4մգ/5մլ

79 Էթանոլ Ethanol լուծույթ (բնափոխված)` 40%, 70%,

96%

80 Էթինիլէստրադիոլ + Նորէթիստերոն Ethinylestradiol + Norethisterone դեղահատ` 35մկգ + 1մգ

81 Էթոսուքսիմիդ Ethosuximide դեղապատիճ` 250մգ, լուծույթ ներքին ընդունման` 250մգ/5մլ

82 Էնալապրիլ Enalapril դեղահատ` 2,5մգ, 5մգ, 10մգ, 20մգ

83 Էնալապրիլ + Հիդրոքլորոթիազիդ Enalapril + Hydrochlorothiazide դեղահատ` 10մգ+12,5մգ, 10մգ+25մգ, 20մգ+12,5մգ

84 Էնօքսապարին Enoxaparin լուծույթ ներարկման` 10մգ/0,1մլ, 20մգ/0,2մլ, 40մգ/0,4մլ, 60մգ/0,6մլ, 80մգ/0,8մլ, 100մգ/1մլ, 120մգ/0,8մլ,

150մգ/1մլ

85 Էստրադիոլ ցիպիոնատ + Մեդրօքսիպրոգեստերոն ացետատ Estradiol cypionate + Medroxyprogesterone acetate լուծույթ ներարկման` 5մգ + 25մգ

86 Էրիթրոմիցին Erythromycin դեղահատ՝ 100մգ, 200մգ, 250մգ, 400մգ, ակնաքսուք՝ 0,5%

87 Թիամազոլ Thiamazole դեղահատ(թաղանթապատ)՝ 5մգ

88 Թիամին Thiamine լուծույթ ներարկման՝ 50մգ/մլ, դեղահատ՝ 50մգ

89 Թիմոլոլ Timolol լուծույթ (ակնակաթիլ)՝ 0,5 %

90 Թիմոլոլ + Բրինզոլամիդ Timolol + Brinzolamide ակնակաթիլ՝ (5մգ + 10մգ)/մլ

91 Թիոգուանին Thioguanine դեղահատ, դեղապատիճ՝ 40մգ

92 Իբուպրոֆեն Ibuprofen դեղահատ (թաղանթապատ)՝ 200մգ, 400մգ, 600մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 20մգ/մլ, 40մգ/մլ, 200մգ/5մլ,

լուծույթ ներարկման՝ 5մգ/մլ

93 Իզոսորբիդի դինիտրատ Isosorbide dinitrate դեղահատ՝ 5մգ (ենթալեզվային), 10մգ, 20մգ

94 Իզոսորբիդի մոնոնիտրատ Isosorbide mononitrate դեղահատ՝ 20մգ, 40մգ, 60մգ

95 Իմիպենեմ + Ցիլաստատին Imipenem + Cilastatin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ + 500մգ

96 Ինդապամիդ Indapamide դեղահատ(թաղանթապատ)՝ 1,5մգ

97 Իպրատրոպիումի բրոմիդ Ipratropium bromide լուծույթ շնչառման՝ 20մկգ/դեղաչափ

98 Իպրատրոպիումի բրոմիդ + Ֆենոտերոլ Ipratropium bromide + Fenoterol շնչառման դեղաձևեր՝ 20 մկգ/դեղաչափ + 50 մկգ/դեղաչափ, 500 մկգ/մլ + 261 մկգ/մլ

99 Իվերմեկտին Ivermectin դեղահատ՝ 3մգ

100 Իտրակոնազոլ Itraconazole դեղապատիճ՝ 100մգ

լուծույթ ներքին ընդունման՝ 10մգ/մլ

101 Լաբետալոլ Labetalol դեղահատ՝ 100մգ, 200մգ, 300մգ

102 Լակտուլոզ Lactulose լուծույթ ներքին ընդունման՝ 660մգ/մլ, 667մգ/մլ, 670մգ/մլ, 3,1- 3,7գ/5մլ

103 Լամոտրիջին Lamotrigine դեղահատ՝ 25մգ, 50մգ, 100մգ, 200մգ դեղահատ ծամելու՝ 2մգ, 5մգ, 25մգ, 50մգ, 100մգ, 200մգ

104 Լատանապրոստ Latanaprost ակնակաթիլ՝ 50մկգ/մլ

105 Լեվամիզոլ Levamisole դեղահատ՝ 50մգ, 150մգ

106 Լեվետիրացետամ Levetiracetam դեղահատ(թաղանթապատ)՝ 250մգ, 500մգ, 750մգ, 1000մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 100մգ/մլ, ներարկման լուծույթ՝ 100մգ/մլ

107 Լեվոդոպա+ Կարբիդոպա Levodopa + Carbidopa դեղահատ՝ 100մգ + 10մգ, 100մգ + 25մգ, 250մգ + 25մգ

108 Լեվոթիրօքսին Levothyroxine դեղահատ՝ 25մկգ, 50մկգ, 150մկգ

109 Լեվոմեպրոմազին Levomepromazine դեղահատ թաղանթապատ՝ 25 մգ, լուծույթ ներարկման՝ 25մգ/մլ

110 Լեվոնորգեստրել Levonorgestrel դեղահատ՝ 30մկգ, 750 մկգ, 1,5մգ

111 Լեվոնորգէստրել + Էթինիլէստրադիոլ Levonorgestrel + Ethinylestradiol դեղահատ՝ 150մկգ + 30մկգ,

112 Լեվոֆլօքսացին Levofloxacin դեղահատ(թաղանթապատ)՝ 250մգ, 500մգ, 750մգ,

լուծույթ կաթիլաներարկման՝

500մգ/100մլ, ակնակաթիլ՝ 5մգ/մլ

113 Լետրոզոլ Letrozole դեղահատ(թաղանթապատ)՝ 2,5մգ

114 Լիդոկաին Lidocaine լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ, 20մգ/մլ, 100մգ/մլ,

արտաքին կիրառման դեղաձևեր՝ 2%, 4%, 5%, 10%

115 Լիզինոպրիլ Lisinopril դեղահատ՝ 5մգ, 10մգ, 20մգ

116 Լիզինոպրիլ+ Ամլոդիպին Lisinopril + Amlodipine դեղահատ՝ 10մգ + 5մգ, 20մգ + 10մգ

117 Լիզինոպրիլ+ Հիդրոքլորոթիազիդ Lisinopril + Hydrochlorothiazide դեղահատ՝ 10մգ + 12,5մգ, 20մգ + 12,5մգ

118 Լիթիումի կարբոնատ Lithium carbonate դեղապատիճ, դեղահատ՝ 300մգ

119 Լինեզոլիդ Linezolid լուծույթ ներարկման` 2մգ/մլ, դեղահատ` 400մգ, 600մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի` 100մգ/5մլ, դեղահատ

տարալուծվող՝ 150մգ

120 Լոզարտան Losartan դեղահատ(թաղանթապատ)՝ 25մգ, 50մգ, 100մգ

121 Լոզարտան + Հիդրոքլորոթիազիդ Losartan+ Hydrochlorothiazide դեղահատ՝ 100մգ+12,5մգ, 100մգ + 25մգ, 50մգ + 12,5մգ

122 Լոպերամիդ Loperamide դեղահատ, դեղապատիճ՝ 2մգ

123 Լորազեպամ Lorazepam լուծույթ ներարկման՝ 2մգ/մլ, 4մգ/մլ, դեղահատ՝ 1մգ, 2մգ

124 Լորատադին Loratadine դեղահատ՝ 10մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 1մգ/մլ

125 Կաբերգոլին Cabergoline դեղահատ՝ 0,5մգ

126 Կալամին Calamin էմուլսիա

127 Կալիումի յոդիդ Potassium iodide դեղահատ՝ 100մկգ, 200մկգ, 60մգ

128 Կալցիում+քոլեկալցիֆերոլ Calcium + Colecalciferol դեղահատ դյուրալույծ, դեղահատ ծամելու՝ 1000մգ+22մկգ, 500մգ+ 10մկգ, 500մգ+ 5մկգ

129 Կալցիումի գլյուկոնատ Calcium gluconate դեղահատ` 500մգ,

լուծույթ ներարկման՝ 100մգ/մլ

130 Կալցիֆեդիոլ Calcifediol դեղապատիճ`0,266մգ

131 Կանամիցին Kanamycin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1գ

132 Կապեցիտաբին Capecitabine դեղահատ՝ 150մգ, 500մգ

133 Կապտոպրիլ Captopril դեղահատ՝ 12,5մգ, 25մգ, 50մգ

134 Կարբամազեպին Carbamazepine դեղահատ՝ 100մգ - 400մգ, դեղահատ ծամելու՝ 100մգ - 200մգ, լուծույթ ներքին ընդունման՝

100մգ/5մլ

135 Կարվեդիլոլ Carvedilol դեղահատ՝ 6,25մգ, 12,5մգ, 25մգ

136 Կետոպրոֆեն Ketoprofen դեղահատ, դեղապատիճ՝ 25մգ, 50մգ, 200մգ,

լուծույթ ներարկման՝ 25մգ/մլ,

50մգ/մլ

137 Կլարիթրոմիցին Clarithromycin դեղահատ(թաղանթապատ), դեղապատիճ՝ 250մգ, 500մգ, դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի՝ 125մգ/5մլ, 250մգ/5մլ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝

500մգ

138 Կլինդամիցին Clindamycin դեղապատիճ` 150մգ, 300մգ, լուծույթ ներարկման` 150մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման`

75մգ/5մլ

139 Կլոզապին Clozapine դեղահատ, դեղապատիճ՝ 25մգ- 200մգ

140 Կլոմիպրամին Clomipramine դեղապատիճ՝ 10մգ -25մգ

141 Կլոմիֆեն Clomifene դեղահատ՝ 50մգ (ցիտրատ)

142 Կլոնազեպամ Clonazepam դեղահատ՝ 2մգ

143 Կլոպիդոգրել Clopidogrel դեղահատ(թաղանթապատ)՝ 75մգ, 300մգ

144 Կլոտրիմազոլ Clotrimazole նրբաքսուք հեշտոցային՝ 1%, 10%, դեղահատ հեշտոցային՝ 100մգ, 500մգ

145 Կլոֆազիմին Clofazimine դեղահատ, դեղապատիճ՝ 50մգ, 100մգ

146 Կլօքսացիլին Cloxacillin դեղապատիճ` 250մգ, 500մգ, 1000մգ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 125մգ/5մլ,

250մգ/5մլ

147 Կոդեին Codeine դեղահատ` 30մգ

148 Կոլիստին (կոլիստեմեթատ նատրիում) Colistin (colistemethate sodium) դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1մլն ՄՄ

149 Կուպր քարածխային Coal tar օճառահեղուկ` 20մգ/մլ

150 Հալոպերիդոլ Haloperidol լուծույթ ներարկման՝ 5մգ/մլ դեղահատ՝ 0,5մգ, 1,5մգ, 2մգ, 5մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 2մգ/մլ

151 Հիդրալազին Hydralazine դեղահատ՝ 25մգ, 50մգ` միայն հղիների գերճնշումը կարգավորելու համար

152 Հիդրոկորտիզոն Hydrocortisone դեղափոշի ներարկման լուծույթի՝ 100մգ,

քսուք, նրբաքսուք՝ 1մգ/գ, մոմիկ՝ 25մգ,

դեղահատ՝ 5մգ, 10մգ, 20մգ

153 Հիդրոքլորոթիազիդ Hydrochlorothiazide դեղահատ՝ 25մգ, 50մգ, 100մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 50մգ/մլ

154 Հիդրօքսիքլորոքվին Hydroxychloroquine դեղահատ,դեղապատիճ՝ 200մգ

155 Հիոսցին Hyoscine լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ, 20մգ/մլ,

դեղահատ՝ 10մգ

156 Մագնեզիումի սուլֆատ Magnesium sulfate լուծույթ ներարկման՝ 250մգ/մլ, 500մգ/մլ

157 Մեբենդազոլ Mebendazole դեղահատ՝ 100մգ, 500մգ

158 Մեդրօքսիպրոգեստերոն ացետատ Medroxyprogesterone acetate լուծույթ ներարկման՝ 150մգ/մլ, լուծույթ ենթամաշկային ներարկման՝ 104մգ/0,65մլ, դեղահատ՝ 5մգ

159 Մեթադոն Methadone դեղահատ՝ 5մգ, 10մգ, դեղահատ ներքին ընդունման

դեղակախույթի՝ 40մգ, խտանյութ ներքին ընդունման լուծույթի՝ 5մգ/մլ, 10մգ/մլ, 25մգ/մլ լուծույթ ներքին ընունման՝ 5մգ/5մլ, 10մգ/5մլ

160 Մեթիլպրեդնիզոլոն Methylprednisolone դեղափոշի ներարկման լուծույթի՝ 200մգ, 1000մգ, դեղակախույթ ներարկման՝ 40մգ/մլ,

դեղահատ՝ 4մգ, 16մգ

161 Մեթոտրեքսատ Methotrexate դեղահատ՝ 2,5մգ, 5մգ, 10մգ,

162 Մետամիզոլ Metamizole լուծույթ ներարկման՝ 500մգ/մլ

163 Մետոկլոպրամիդ Metoclopramide լուծույթ ներարկման՝ 5մգ/մլ, դեղահատ՝ 10մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 5մգ/5մլ

164 Մետոպրոլոլ Metoprolol դեղահատ՝ 25մգ, 50մգ, 100մգ

165 Մետրոնիդազոլ Metronidazole դեղահատ՝ 200մգ, 250մգ, 400մգ, 500մգ,

մոմիկ՝ 500մգ, 1000մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 200մգ/5մլ

166 Մետֆորմին Metformin դեղահատ(թաղանթապատ)՝ 500մգ, 850մգ, 1000մգ

167 Մերոպենեմ Meropenem դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ, 1000մգ

168 Միդազոլամ Midazolam լուծույթ ներարկման՝ 1մգ/մլ, 5մգ/մլ, հեղուկ ներքին ընդունման՝ 2մգ/մլ, դեղահատ՝ 7,5մգ, 15մգ

169 Միզանյութ Urea քսուք, նրբաքսուք՝ 5%, 10%

170 Միկաֆունգին Micafungin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 50մգ, 100մգ,

171 Միկոնազոլ Miconazole քսուք, նրբաքսուք՝ 20մգ/գ

172 Մոնտելուկաստ Montelukast դեղահատ՝ 4մգ, 5մգ, 10մգ

173 Մորֆին Morphine լուծույթ ներարկման՝ 1մգ/մլ, 2մգ/մլ, 10մգ/մլ,

գրանուլներ (դանդաղ ձերբազատման) ներքին ընդունման լուծույթի՝ 20մգ – 200մգ,

հեղուկ ներքին ընդունման՝ 2մգ/մլ, 10մգ/5մլ, 20մգ/մլ, դեղահատ (դանդաղ ձերբազատմամբ)՝ 10մգ-

200մգ, դեղահատ՝ 5մգ, 10մգ

174 Մուպիրոցին Mupirocin քսուք, նրբաքսուք՝ 20մգ/գ

175 Մօքսիֆլօքսացին Moxifloxacin դեղահատ(թաղանթապատ)՝ 400մգ,

176 Մօքսոնիդին Moxonidine դեղահատ թաղանթապատ` 0,2մգ, 0,4մգ

177 Յոդ Iodine դեղապատիճ՝ 200մգ

178 Նատամիցին Natamycin դեղակախույթ (ակնակաթիլ)՝ 5%

179 Նատրիումի թիոսուլֆատ Sodium Thiosulfate լուծույթ ներարկման՝ 250մգ/մլ, 300մգ/մլ,

հեղուկ՝ 15%

180 Նատրիումի քլորիդ Sodium chloride լուծույթ ներարկման՝ 0,9%, 0,45%,

3%

181 Նեոստիգմին Neostigmine լուծույթ ներարկման՝ 500մկգ/մլ, 2,5մգ/մլ,

դեղահատ՝ 15մգ

182 Ներարկման ջուր Water for Injection ամպուլներ՝ 1մլ, 2մլ, 5մլ, 10մլ

183 Ներքին ընդունման ջրավերականգնիչ աղեր Oral Rehydration Salts դեղափոշի ներքին ընդունման լուծույթի

184 Նիկլոզամիդ Niclosamide դեղահատ՝ 500մգ

185 Նիկոտին Nicotine ցողաշիթ՝ 1մգ/դեղաչափ,

ծամոն մենթոլի համով՝ 2մգ, 4մգ

186 Նիկոտինաթթու Nicotinic acid դեղահատ՝ 50մգ,

լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ

187 Նիստատին Nystatin դեղահատ, դեղապատիճ՝ 100

000ՄՄ, 500 000 ՄՄ,

դեղահատ հեշտոցային՝ 100 000ՄՄ,

լուծույթ ներքին ընդունման՝ 100 000ՄՄ/մլ,

քսուք՝ 100000ՄՄ/գ

188 Նիտրոֆուրանտոին Nitrofurantoin դեղահատ, դեղապատիճ՝ 50մգ, 100մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 25մգ/5մլ

189 Նիֆեդիպին Nifedipine դեղահատ(թաղանթապատ)՝ 10մգ - 40մգ

190 Նորէթիստերոն Norethisterone դեղահատ՝ 5մգ

191 Ուլիպրիստալ Ulipristal դեղահատ՝ 30մգ

192 Պ-ամինոսալիցիլաթթու P-aminosalicylic acid դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 4000մգ, դեղահատ՝ 500մգ

193 Պանկրեատին (լիպազ, ամիլազ, պրոտեազ) Pancreatin (lipase, amylase, protease) դեղահատ, դեղապատիճ՝ 150մգ, 300մգ, 400մգ

194 Պանտոպրազոլ Pantoprazol դեղահատ(թաղանթապատ)՝ 20մգ, 40մգ,

ներարկման լուծույթի դեղափոշի՝

40մգ

195 Պարացետամոլ Paracetamol (acetaminophen) դեղահատ՝ 100մգ – 500մգ, մոմիկ ուղիղաղիքային՝ 50մգ, 100մգ, 150մգ, 250մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 120մգ/5մլ, 125մգ/5մլ

196 Պարոմոմիցին Paromomycin լուծույթ ներարկման` 750մգ

197 Պենիցիլամին Penicillamine դեղապատիճ, դեղահատ՝ 250մգ

198 Պերինդոպրիլ Perindopril դեղահատ՝ 4մգ , 5մգ, 8մգ, 10մգ

199 Պերինդոպրիլ + Ամլոդիպին Perindopril + Amlodipine դեղահատ՝ 5մգ + 5մգ, 5մգ + 10մգ, 10մգ + 5մգ, 10մգ + 10մգ, 4մգ + 5մգ, 4մգ + 10մգ, 8մգ + 5մգ, 8մգ + 10մգ

200 Պերինդոպրիլ + Ինդապամիդ Perindopril + Indapamide դեղահատ՝ 2մգ + 0,625մգ, 4մգ

+1,25մգ, 2,5մգ+0,625մգ,

5մգ+1,25մգ, 8մգ + 2,5մգ, 10մգ + 2,5մգ

201 Պերինդոպրիլ + Ինդապամիդ + Ամլոդիպին Perindopril + Indapamide + Amlodipine դեղահատ՝ 4մգ + 1,25մգ + 5մգ, 8մգ+ 2,5մգ + 5մգ, 8մգ + 2,5մգ + 10մգ, 2մգ+0,625մգ+5մգ, 4մգ+1,25մգ+10մգ, 5մգ+1,25մգ+5մգ, 5մգ+1,25մգ+10մգ,

10մգ+2,5մգ+5մգ, 10մգ+2,5մգ+10մգ

202 Պերմեթրին Permethrin նրբաքսուք՝ 1%, 5%,

էմուլսիա՝ 1%

203 Պիլոկարպին Pilocarpine լուծույթ (ակնակաթիլ)՝ 2%, 4%

204 Պիպերացիլին + Տազոբակտամ Piperacillin + Tazobactam դեղափոշի ներարկման լուծույթի՝ 2000մգ + 250մգ, 4000մգ + 500մգ

205 Պիրանտել Pyrantel դեղահատ՝ 125մգ, 250մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 125մգ/2,5մլ, 50մգ/մլ

206 Պիրացետամ Piracetam լուծույթ ներարկման՝ 200մգ/մլ

207 Պիրիդոստիգմինի բրոմիդ Pyridostigmine bromide դեղահատ՝ 60մգ

208 Պիրիդօքսին Pyridoxine լուծույթ ներարկման՝ 50մգ/մլ, դեղահատ՝ 25մգ

209 Պոդոֆիլոտոքսին Podophyllotoxin լուծույթ արտաքին կիրառման՝ 5մգ/մլ

210 Պովիդոն յոդ Povidone-iodine լուծույթ՝ 10%

211 Պրազիքվանտել Praziquantel դեղահատ՝ 150մգ, 600մգ

212 Պրեդնիզոլոն Prednisolone դեղահատ՝ 5մգ, 25մգ, լուծույթ ներարկման՝ 30մգ/մլ,

լուծույթ ներքին ընդունման՝ 5մգ/մլ, ակնակաթիլ՝ 0,5%

213 Պրոգեստերոն Progesterone դեղապատիճ՝ 100մգ, 200մգ

214 Պրոկաին Procaine լուծույթ ներարկման՝ 5մգ/մլ

215 Պրոկաին բենզիլպենիցիլին Procaine Benzylpenicillin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 1000մգ, 3000մգ

216 Պրոպիլթիոուրացիլ Propylthiouracil դեղահատ՝ 50մգ

217 Պրոպրանոլոլ Propranolol դեղահատ՝ 10մգ, 40մգ

218 Պրոստագլանդին E Prostaglandine E լուծույթ ներարկման՝ 0,5մգ/մլ

219 Ռամիպրիլ Ramipril դեղահատ՝ 1,25մգ, 2,5մգ, 5մգ, 10մգ

220 Ռամիպրիլ + Ամլոդիպին Ramipril + Amlodipine դեղապատիճ՝ 2,5մգ + 2,5մգ, 5մգ + 5մգ, 5մգ + 10մգ, 10մգ + 5մգ, 10մգ

+ 10մգ

221 Ռամիպրիլ + Հիդրոքլորոթիազիդ Ramipril + Hydrochlorothiazide դեղահատ՝ 2,5մգ + 12,5մգ, 5մգ + 25մգ

222 Ռանիտիդին Ranitidine լուծույթ ներարկման՝ 25մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման՝ 75մգ/5մլ,

դեղահատ՝ 150մգ

223 Ռետինոլ Retinol դեղապատիճ՝ 33 000 ՄՄ, 50

000ՄՄ, 100 000ՄՄ, 200 000ՄՄ,

յուղային լուծույթ ներքին ընդունման՝ 100 000ՄՄ/մլ, լուծույթ ներարկման՝ 100 000ՄՄ/մլ

224 Ռիբոֆլավին Riboflavin դեղահատ՝ 5մգ

225 Ռիսպերիդոն Risperidone դեղահատ՝ 0,5մգ - 6մգ,

լուծույթ ներքին ընդունման` 1մգ/մլ, ներարկման դեղաձևեր՝ 25մգ-150մգ

226 Ռիվարօքսաբան Rivaroxaban դեղահատ (թաղանթապատ)` 2,5մգ, 10մգ, 15մգ, 20մգ

227 Սալբուտամոլ Salbutamol շնչառման դեղաձևեր՝ 100 մկգ/դեղաչափ,

լուծույթ ներարկման՝ 50մկգ/մլ, օշարակ՝ 2մգ/5մլ,

դեղահատ՝ 2մգ, 4մգ

228 Սալիցիլաթթու Salicylic acid լուծույթ՝ 1%-5%

229 Սալմետերոլ + Ֆլուտիկազոն Salmeterol + Fluticasone շնչառման դեղաձևեր՝ 25մկգ- 50մկգ/դեղաչափ + 100մկգ- 500մկգ/դեղաչափ

230 Սելենի սուլֆիդ Selenium sulfide դեղակախույթ` 2%

231 Սենոզիդներ A, B Sennosides A, B դեղահատ՝ 70մգ

232 Սերտրալին Sertraline դեղահատ (թաղանթապատ)՝ 50մգ

233 Սիմվաստատին Simvastatin դեղահատ՝ 5մգ,10մգ, 20մգ, 40մգ, 80մգ

234 Սուլֆադիազին Sulfadiazine դեղահատ՝ 500մգ

235 Սուլֆամեթօքսազոլ + Տրիմեթոպրիմ Sulfamethoxazole + Trimethoprim դեղահատ՝ 100մգ + 20մգ, 400մգ + 80մգ, 800մգ + 160մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ (200մգ

+ 40մգ)/5մլ, (400մգ+ 80մգ)/5մլ, դեղահատ տարալուծվող՝ 100մգ+20մգ

236 Սուլֆասալազին Sulfasalazine դեղահատ՝ 500մգ, մոմիկ՝ 500մգ

237 Սումատրիպտան Sumatriptan դեղահատ՝ 50մգ, 100մգ

238 Սպեկտինոմիցին Spectinomycin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 2000մգ

239 Սպիրոնոլակտոն Spironolactone դեղահատ, դեղապատիճ՝ 25մգ, 50մգ

240 Ստրեպտոմիցին Streptomycin դեղափոշի ներարկման լուծույթի` 1000մգ

241 Վալացիկլովիր Valaciclovir դեղահատ (թաղանթապատ)՝ 500մգ

242 Վալպրոաթթու (վալպրոատ նատրիում) Valproic acid (sodium valproate) դեղահատ՝ 200մգ, 300մգ, 500մգ, դեղահատ դյուրալույծ՝ 100մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 50մգ/մլ, 200մգ/5մլ, 300մգ/մլ, լուծույթ ներարկման՝ 100մգ/մլ

243 Վանկոմիցին Vancomycin դեղապատիճ՝ 125մգ, 250մգ, դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ

244 Վարենիկլին Varenicline դեղահատ՝ 0,5մգ, 1մգ

245 Վարֆարին Warfarin դեղահատ՝ 1մգ, 2մգ, 2,5մգ, 3մգ, 5մգ

246 Վեկուրոնիում Vecuronium դեղափոշի ներարկման լուծույթի՝ 10մգ

247 Վերապամիլ Verapamil դեղահատ՝ 40մգ, 80մգ, 240մգ,

248 Վիգաբատրին Vigabatrin դեղահատ թողանթապատ՝ 500մգ

249 Վինպոցետին Vinpocetine լուծույթ ներարկման՝ 5մգ/մլ, դեղահատ՝ 5մգ, 10մգ

250 Վորիկոնազոլ Voriconazole դեղահատ՝ 50մգ, 200մգ, դեղափոշի ներարկման լուծույթի՝ 200մգ,

դեղափոշի ներքին ընդունման

լուծույթի՝ 40մգ/մլ

251 Տամսուլոզին Tamsulosin դեղահատ, դեղապատիճ՝ 0,4մգ

252 Տամօքսիֆեն Tamoxifen դեղահատ՝ 10մգ, 20մգ

253 Տեստոստերոն Testosterone լուծույթ ներարկման՝ 200մգ/մլ, 250մգ/մլ

254 Տետրակաին Tetracaine ակնակաթիլ՝ 0,1%,0,5%

255 Տետրացիկլին Tetracycline քսուք՝ 30մգ/գ, ակնաքսուք՝ 1%

256 Տերբինաֆին Terbinafine նրբաքսուք, դոնդող՝ 10մգ/գ

257 Տոբրամիցին Tobramycin ակնակաթիլ՝ 3մգ/մլ

258 Տոլպերիզոն Tolperisone դեղահատ՝ 50մգ, 150մգ

259 Տոկոֆերոլ ացետատ Tocopherol acetate դեղապատիճ՝ 100մգ

260 Տորասեմիդ Torasemide դեղահատ՝ 5մգ, 10մգ, լուծույթ ներարկման՝ 10մգ/2մլ

261 Տրամադոլ Tramadol դեղահատ, դեղապատիճ՝ 50մգ, լուծույթ ներարկման՝ 50մգ/մլ, 100մգ/2մլ

262 Տրանեքսամաթթու Tranexamic acid լուծույթ ներարկման՝ 50մգ/մլ, 100մգ/մլ,

դեղահատ թաղանթապատ՝ 250մգ,

500մգ

263 Տրիամցինոլոն Triamcinolone դեղահատ՝ 2մգ, 4մգ

264 Տրիհեքսիֆենիդիլ Trihexyphenidyl դեղահատ՝ 2մգ

265 Տրիմեպերիդին Trimeperidine լուծույթ ներարկման՝ 2%

266 Տրիֆլուոպերազին Trifluoperazine դեղահատ թաղանթապատ՝ 5մգ

267 Տրոպիկամիդ Tropicamide ակնակաթիլ՝ 0,5%

268 Ցետիրիզին Cetirizine դեղահատ՝ 5մգ, 10մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 5մգ/մլ, 10մգ/մլ

269 Ցեֆազոլին Cefazolin դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ, 1000մգ

270 Ցեֆալեքսին Cefalexin դեղահատ, դեղապատիճ` 125մգ, 250մգ, 500մգ,

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 125մգ/5մլ, 250մգ/5մլ, դեղահատ տարալուծվող՝ 125մգ,

250մգ

271 Ցեֆեպիմ Cefepime դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ, 1000մգ, 2000մգ

272 Ցեֆիքսիմ Cefixime դեղահատ, դեղապատիճ՝ 100մգ, 200մգ, 400մգ, դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 100մգ/5մլ

273 Ցեֆոտաքսիմ Cefotaxime դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ, 2000մգ

274 Ցեֆուրօքսիմ Cefuroxime դեղահատ՝ 250մգ,

դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 750մգ, 1500մգ

275 Ցեֆտազիդիմ Ceftazidime դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ

276 Ցեֆտազիդիմ+Ավիբակտամ Ceftazidime+Avibactam դեղափոշի ներարկման լուծույթի՝ 2000մգ+500մգ

277 Ցեֆտրիաքսոն Ceftriaxone դեղափոշի ներարկման լուծույթի՝ 250մգ, 500մգ, 1000մգ, 2000մգ

278 Ցիանոկոբալամին Cyanocobalamin լուծույթ ներարկման` 0,2մգ/մլ, 0,5մգ/մլ, 1մգ/մլ

279 Ցիկլիզին Cyclizine լուծույթ ներարկման` 50մգ/մլ, դեղահատ` 50մգ

280 Ցիկլոպենտոլատ Cyclopentolate ակնակաթիլ՝ 10մգ/մլ

281 Ցիկլոսպորին Ciclosporin դեղապատիճ՝ 25մգ, 50մգ, 100մգ

282 Ցինկի սուլֆատ Zinc sulfate դեղահատ, դեղապատիճ՝ 20մգ

283 Ցիպրոֆլօքսացին Ciprofloxacin դեղահատ, դեղապատիճ՝ 100մգ, 250մգ, 500մգ,

լուծույթ ներքին ընդունման՝ 250մգ/5մլ,

ակնակաթիլ՝ 0,3%, ականջակաթիլ՝ 3մգ/մլ

284 Ցիպրոֆլոքսացին + Դեքսամեթազոն Ciprofloxacin + Dexamethasone ակնակաթիլ՝ 3մգ/մլ + 1մգ/մլ

285 Քլորամֆենիկոլ Chloramphenicol դեղահատ, դեղապատիճ՝ 250մգ, 500մգ, դեղափոշի ներարկման լուծույթի՝ 500մգ, 1000մգ, դեղակախույթ ներարկման՝ 500մգ/մլ,

լուծույթ ներքին ընդունման՝

150մգ/5մլ

286 Քլորհեքսիդին Chlorhexidine լուծույթ, դոնդող՝ 7,1%,

լուծույթ՝ 5%

287 Քլորպրոմազին Chlorpromazine դեղահատ՝ 25մգ-100մգ, լուծույթ ներարկման՝ 25մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման՝

25մգ/5մլ

288 Քոլեկալցիֆերոլ Colecalciferol կաթիլ ներքին ընդունման՝ 10 000ՄՄ/մլ, 15 000ՄՄ/մլ, դեղահատ, դեղապատիճ՝ 500ՄՄ-

50000ՄՄ

289 Քսիլոմետազոլին Xylometazoline քթակաթիլ՝ 0,05%, 0,1%

290 Օլանզապին Olanzapine դեղահատ՝ 5մգ, 7,5մգ, 10մգ, 15մգ, 20մգ

291 Օմեպրազոլ Omeprazole դեղահատ, դեղապատիճ՝ 10մգ, 20մգ, 40մգ դեղափոշի ներարկման լուծույթի՝ 40մգ,

դեղափոշի ներքին ընդունման

դեղակախույթի՝ 20մգ, 40մգ

292 Օնդանսետրոն Ondansetron լուծույթ ներարկման՝ 2մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման՝ 4մգ/5մլ,

դեղահատ, դեղապատիճ՝ 4մգ, 8մգ,

24մգ

293 Օսելտամիվիր Oseltamivir դեղապատիճ` 30մգ, 45մգ, 75մգ, դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի` 6մգ/մլ, 12մգ/մլ

294 Օֆլօքսացին Ofloxacin ակնակաթիլ՝ 0,3%

295 Ֆամոտիդին Famotidine դեղահատ` 20մգ, 40մգ, ներարկման լուծույթի դեղափոշի` 20մգ

296 Ֆենիտոին Phenytoin լուծույթ ներքին ընդունման՝ 25մգ/5մլ-30մգ/5մլ, դեղահատ,դեղապատիճ՝ 25մգ, 50մգ, 100մգ, 117մգ դեղահատ

ծամելու՝ 50մգ

297 Ֆենոբարբիտալ Phenobarbital լուծույթ ներարկման՝ 200մգ/մլ, դեղահատ՝ 15մգ-100մգ, լուծույթ ներքին ընդունման՝

15մգ/5մլ

298 Ֆենօքսիմեթիլպենիցիլին Phenoxymethylpenicillin դեղահատ, դեղապատիճ՝ 250մգ, 500մգ,

դեղափոշի ներքին ընդունման

լուծույթի՝ 250մգ/5մլ

299 Ֆիտոմենադիոն Phytomenadione լուծույթ ներարկման՝ 1մգ/մլ, 10մգ/մլ, 2մգ/0,2մլ, դեղահատ՝ 10մգ

300 Ֆլուդրոկորտիզոն Fludrocortisone դեղահատ՝ 100մկգ

301 Ֆլուկոնազոլ Fluconazole դեղապատիճ՝ 50մգ - 200մգ, լուծույթ ներքին ընդունման՝ 50մգ/5մլ,

դեղափոշի ներքին ընդունման լուծույթի՝ 50մգ/5մլ

302 Ֆլուորէսցեին Fluorescein ակնակաթիլ՝ 1%

303 Ֆլուտիկազոն Fluticasone շնչառման ցողացիր՝ 50մկգ/դեղաչափ, 125մկգ/դեղաչափ, 250մկգ/դեղաչափ, շնչառման դեղափոշի՝ 100մկգ/դեղաչափ, 250

մկգ/դեղաչափ, 500մկգ/դեղաչափ

304 Ֆլուցիտոզին Flucytosine դեղապատիճ՝ 250մգ, լուծույթ կաթիլաներարկման՝ 2,5գ/250մլ

305 Ֆլուօքսետին Fluoxetine դեղապատիճ՝ 20մգ

306 Ֆլուֆենազին Fluphenazine լուծույթ ներարկման՝ 25մգ/մլ

307 Ֆոլաթթու Folic acid դեղահատ՝ 400մկգ, 1մգ, 5մգ

308 Ֆուրոսեմիդ Furosemide լուծույթ ներարկման՝ 10մգ/մլ, լուծույթ ներքին ընդունման՝ 20մգ/5մլ,

դեղահատ՝ 40մգ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։