ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվականի N 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշման 1-ին հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ բնակավայրերը. 13-14-րդ գոտիներ՝ Մեղրի և Ագարակ քաղաքները, 17-20-րդ գոտիներ՝ բոլոր գյուղական բնակավայրերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա
Կողմ - 11
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ
ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ
ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ
ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ
ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ Դեմ - 0 Ձեռնպահ - 0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թվականի դեկտեմբերի 24
ք. Մեղրի
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված 1-2
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի
ավագանու 2025 թ. դեկտեմբերի 24-ի
N 149-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: