ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2025 թ. N 464-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 8-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Թամանյան փողոցի հ.10/1 հասցեում գտնվող 2.448102 հա մակերեսով հողամասի վրա «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագիծ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի «ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությանն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և լիազորություն վերապահելու մասին» հ.1499-Ա որոշման 2-րդ կետով նախատեսված կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի տարեկան վճարը հաշվարկել անշարժ գույքի հարկի 2026 թվականի տարեկան դրույքաչափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի` (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) ուժի մեջ մտնելու օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան