ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2025 թ. N 474-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» h. 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանի տեղադրմանը Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 6-րդ շենքի հանդիպակաց մայթին հարող կանաչ տարածքում՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2025 թվականի դեկտեմբերի 23-ի
N 474-Ա որոշման