ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
23 դեկտեմբերի 2025 թ. N 476-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և հիմք ընդունելով «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի գրությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. դեկտեմբերի 23
Երևան
Հավելված
Կազմված է 27.11.2025 թ.
և բաղկացած է 2 թերթից
Տպագրված է ընդամենը 4 օրինակ
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Երևանի ավագանու
23.12.2025թ.
N 476-Ա որոշմամբ
Երևանի քաղաքապետ՝
________________ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ ՕՐԻՆԱԿ _____
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 15.06.2010թ.
գրանցման համար` 286.140.02021
հարկ վճարողի հաշվառման համար՝ 02507818
15.06.2010 թ. գրանցված կանոնադրության
թիվ _______.____ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
“_____”_____________ 2025 թ.
Աշխատակից՝
____________________ _________________
«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
փակ բաժնետիրական ընկերության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
ԵՐԵՎԱՆ 2025
«Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Կանոնադրության 1-ին կետի 1.8 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.8. Ընկերության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն ք. Երևան, Հնդկաստանի փող., 8 շին.»։
2. Սույն փոփոխությունը հանդիսանում է 15.06.2010թ. պետական ռեգիստրում գրանցված «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության անբաժանելի մասը: