ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 դեկտեմբերի 2005 թ. N 575-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 614 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Նալբանդյան 110 շենքի նկուղ հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 614) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 614 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԱՍ ԴԻԱԼՈԳ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ` Տ. Սարգսյան
2005 թ. դեկտեմբերի 29
Երևան