ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թ. N 94-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածին, 33-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ ավագանին որոշում է`
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն և հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի (Հատված 1-ից Հատված 4)՝ ՝
1) Եկամուտների գծով` 991,466.325 ՀՀ դրամ
2) Ծախսերի գծով՝ 991,466.325 ՀՀ դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում բյուջեի տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև կատարել սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը չգերազանցող ներքին վերաբաշխումներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -9
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ
Դեմ -0
Ձեռնպահ -0
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
2025 թ․ դեկտեմբերի 24
ք. Ջերմուկ
Հավելված
ՀՀ Վայոց ձորի մարզի
Ջերմուկ համայնքի ավագանու
2025 թվականի դեկտեմբերի 24-ի
N 94-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: