ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2025թ.
ք. Էջմիածին թիվ 19-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումները կատարել 50%-ի չափով՝ չգերազանցելով բյուջետային տարվա ընթացքում տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների հանրագումարը:
3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից:
Հ/Հ Ազգանուն Անուն Հայրանուն Կողմ Դեմ Ձեռնպահ
1. Մեխակյան Արգիշտի Մեխակի ________
2. Յայլոյան Լյուդվիկ Գրիշայի ________
3. Նիկողոսյան Գոհար Մոսիտի ________
4. Ափոյան Էդվադր Լևոնի ________
5. Վարդանյան Սամվել Սարգսի ________
6. Թովմասյան Սաթենիկ Ռաֆիկի ________
7. Մելիքյան Ներսես Ռոբերտի ________
8. Խոստեխյան Նորայր Պողոսի ________
9. Ենգիբարյան Լիլիթ Ալբերտի ________
10. Նալբանդյան Ռուբեն Պարույրի ________
11. Խաչատրյան Լևոն Խաչիկի ________
12. Միրզախանյան Սոֆիա Նշանի ________
13. Եղիազարյան Գևորգ Սահակի ________
14. Եփրեմյան Արթուր Մեխակի ________
15. Գրիգորյան Լուսինե Զավենի ________
16. Մովսիսյան Կարեն Սամվելի ________
17. Գրիգորյան Վաչիկ Գրիգորի ________
18. Ռապյան Լիզա Յաշայի ________
19. Ավագյան Ռաֆիկ Լևոնի ________
20. Խաչատրյան Սևակ Սասունի ________
21. Պատուրյան Էմմա Մայիսի ________
22. Թամազյան Էդգար Վարդանի ________
23. Գևորգյան Կարեն Յուրիի ________
24. Հայրապետյան Էլլադա Էդվարդի ________
25. Դավթյան Արմեն Աղասու ________
26. Կոնդյան Դավիթ Մելիքսեթի ________
27. Արշակյան Աննա Հակոբի ________
28. Բերնեցյան Մելիքսեթ Վազգենի ________
29. Գարյան Սարգիս Ռուբենի ________
30. Վարդանյան Սուրեն Կարենի ________
31. Մկրտչյան Հռիփսիմե Սամվելի ________
32. Խաչիկյան Հարություն Ասատուրի ________
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Ա. ՄԵԽԱԿՅԱՆ
Հավելվածներ 1-6
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Արմավիրի
մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու
2025 թվականի դեկտեմբերի 23
թիվ 19-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: