Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թ. N 86-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի եկամտային մասում «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացվող սուբվենցիաներ», «29-50-00-անշարժ գույքի իրացումից մուտքեր» գործառնական դասակարգումների «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբվենցիաներ» և «0041- հողի օտարումից մուտքեր» տնտեսագիտական հոդվածները համապատասխանաբար նվազեցնել 70.0 մլն և 65.0 մլն ՀՀ դրամներով։

2. Ջերմուկ համայնքի 2025 թվականի ֆոնդային բյուջեի ծախսային մասում բաժին 06, խումբ 03, դաս 01, ծրագիր 51, 210002 -«խմելու ջրի ջրագծերի հինանորոգում» գործառնական դասակարգման «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 20,0 (քսան) միլիոն ՀՀ դրամով, բաժին 04, խումբ 07, դաս 03, ծրագիր 51,210002 - «զոսաշրջության զարգացում» գործառնական նշանակության «5112- շենքերի և շինությունների կառուցում» տնտեսագիտական հոդվածը՝ 20.0 /քսան/ մլն ՀՀ դրամով, բաժին 04. խումբ 05, դաս 01, ծրագիր 51, 210002 «Ջերմուկ համայնքում աստիճանների հիմնանորոգում» գործառնական նշանակության «5113-շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 5.0 /հինգ/ մլն ՀՀ դրամ, բաժին 08, խումբ 01, դաս 01, ծրագիր 51,210002- «սպորտային միջոցառումներ» գործառնական նշանակության «5112- շենքերի և շինությունների կառուցում»- տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 18.0 /տասնութ մլն ՀՀ դրամով, բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«օրեսնդիր , գործադիր , պետական կառավարում» գործառնական նշանակության «5129-այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 82.0 / ութսուներկու/ մլն ՀՀ դրամով:

3․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ ս/թ դեկտեմբերի 24-ի դրությամբ՝

Ընդամենը՝ եկամտային մաս՝ 868,624.9 հազար ՀՀ դրամ

ծախսային մաս՝ 868,624.9 հազար ՀՀ դրամ

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

Կողմ -9

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -0

Ձեռնպահ -0

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

2025 թ․ դեկտեմբերի 24

ք. Ջերմուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։