Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«24» դեկտեմբերի 2025 թ. N 76-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդի համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ` ՀՀ ԱՆ (գլխավոր քարտուղարի 06.12.2024թ. թիվ /06/27.2/49756-2024 գրություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից տրված պետական փորձագիտական եզրակացությունը`

Համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բյուջեն՝ համաձայն 1-5-րդ հավելվածների:

2. Սահմանել, որ.

1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունը,

2) բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարը կարող է կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի 15 տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Համայնքի ավագանու անդամներ Կողմ Դեմ Ձեռնպահ

Ներսիսյան Արայիկ Մենժիկի

Վարդումյան Հայկ Վազգենի

Շահնազարյան Թամարա Էդիկի

Պապյան Հարություն Միշիկի

Ներսեսյան Իրինա Վազգենի

Չիբուխչյան Արման Հրաչիկի

Սիմոնյան Անահիտ Բաբկենի

Պապիկյան Վահրամ Ռոմիկի

Մարգարյան Սիլվա Ստեփանի

Գրիգորյան Աննա Հրայրի

Սերոբյան Անի Սամվելի

Գևորգյան Միշիկ Մարտիկի

Ասրյան Աննա Տիգրանի

ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

2025 թ. դեկտեմբերի 24

գ. Լոռի Բերդ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հավելվածներ 1-5

Հայաստանի Հանրապետոթյան

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ավագանու

2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 76-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։