Հոդված 18. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը
Հոդված 18. Պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրությունը
1. Լիազոր մարմինը սահմանում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշները և դրանց համապատասխան` ընտրում է առաջնային շուկայի մասնակիցներին: Չափանիշները բնութագրում են վերջին մեկ տարում թեկնածուների ֆինանսական վիճակը և ֆինանսական շուկայում նրանց գործունեությունը: Լիազոր մարմինն ապահովում է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հրապարակայնությունը:
2. Կենտրոնական բանկը լիազոր մարմնին տրամադրում է պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի հիման վրա Կենտրոնական բանկին տրամադրված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն: Լիազոր մարմնին տրամադրվող այդ տեղեկատվությունը չի կարող պարունակել բանկային գաղտնիք: