Հոդված 36. Համայնքների բյուջեների հրապարակայնությունը
Հոդված 36. Համայնքների բյուջեների հրապարակայնությունը
Համայնքների բյուջեների հրապարակայնությունն ապահովելու համար`
ա) համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում հրատարակվում է տեղական մամուլում: Միաժամանակ պատրաստվում և հրատարակվում են բյուջեի հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ ներառող տեղեկատուներ և գրքույկներ,
բ) բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո մեկ ամսվա ընթացքում հրապարակվում է տեղեկատվություն համայնքի բյուջեի եռամսյակային կատարման մասին,
գ) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատելուց հետո հնգօրյա ժամկետում հրապարակվում է տեղական մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում,
դ) համայնքների ղեկավարները պայմաններ են ստեղծում, որպեսզի համայնքի բյուջեի նախագծին, տարեկան հաշվետվությանը ծանոթանալու և ուսումնասիրելու ցանկություն ունեցող համայնքի անդամները դյուրությամբ ձեռք բերեն համապատասխան փաստաթղթերը:
(36-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-155-Ն)