Հոդված 12. Բյուջեների հավելուրդը, պետական բյուջեի դեֆիցիտը
Հոդված 12. Բյուջեների հավելուրդը, պետական բյուջեի դեֆիցիտը
1. Բյուջետային տարվա համար բյուջեներով նախատեսված ծախսերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեներով նախատեսված հաշվարկային դրամական մուտքերը:
2. Բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը:
3. Պետական բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է պետական բյուջեի դեֆիցիտը:
Պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող փոխառու միջոցների հաշվին: Ընդ որում, անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցները պետական բյուջե են ուղղվում 70 տոկոսի չափով` անկախ գույքի տեղաբաշխման վայրից:
Տվյալ բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պետական բյուջեի դեֆիցիտի (հավելուրդի) չափը սահմանվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Բյուջետային տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել տվյալ տարվա համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը:
(12-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-9)