Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-11-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

գործել է մինչև 2000-11-28Բացել ARLIS-ում

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները դասակարգվում են`

ա) հարկային եկամուտներ և տուրքեր,

բ) ոչ հարկային եկամուտներ,

գ) եկամուտներ` կապիտալի գործառնություններից,

դ) մուտքեր` պաշտոնական տրանսֆերտներից:

2. Հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտահարկը.

ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.

զ) հողի հարկը`

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար,

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կենտրոնացված կարգով վճարողների հողի համար.

է) հաստատագրված վճարները.

ը) մաքսային տուրքը.

թ) պետական տուրքը` բացառությամբ սույն օրենքի 28 հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներ մուտքագրվող պետական տուրքի տեսակների.

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի:

3. Ոչ հարկային եկամուտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) դիվիդենտները և շահաբաժինները.

գ) պետական ձեռնարկությունների և գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացումից մուտքերը.

զ) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

է) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

ը) ճանապարհային վճարը.

թ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտները:

4. Կապիտալի գործառնություններից եկամուտներ են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը.

բ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի օտարումից մուտքերը.

գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող հողի և ոչ նյութական ակտիվների վաճառքից մուտքերը:

5. Պաշտոնական տրանսֆերտներ են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտները.

բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178, փոփ., խմբ. 08.02.00 ՀՕ-34)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։