Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-03-14-ից մինչև 2000-11-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2000-11-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԸ

Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը, եկամուտները և ծախսերը

գործել է մինչև 2000-11-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը, եկամուտները և ծախսերը

1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի.

ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).

բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):

2. Համայնքի բյուջեի բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը պետք է հաշվեկշռված լինի:

3. Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`

I. Եկամուտների գծով`

համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`

- հարկային եկամուտները և տուրքերը.

- ոչ հարկային եկամուտները.

- պաշտոնական տրանսֆերտները:

1.1. Հարկային եկամուտներ և տուրքեր են`

ա) հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար.

բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.00 ՀՕ-34)

դ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից կատարվող մասհանումները.

ե) պետական տուրքը, այդ թվում`

- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.

- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.

զ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով պետական բյուջե մուտքագրվող հարկերի գծով հաշվարկվող տուգանքների և տույժերի.

է) տեղական տուրքերը.

ը) համայնքի բյուջե օրենքով մուտքագրվող այլ հարկերը:

1.2. Ոչ հարկային եկամուտներ են`

ա) համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

բ) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.

գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից եկամուտները.

դ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

ե) տեղական վճարները.

զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարները.

է) անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են`

- Երևան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը` Երևան քաղաքի վարչական տարածքում տեղաբաշխված գույքի մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով.

- Հայաստանի Հանրապետության մարզերում գտնվող համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների ֆինանսավորմանը` այդ համայնքի վարչական տարածքում տեղաբաշխված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող մուտքերի 30 տոկոսի չափով:

Երևան քաղաքում տեղակայված անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին:

Ընդ որում, նշված միջոցները կարող են ուղղվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վերջինիս կողմից սահմանված կարգով համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորմանը:

1.3. Պաշտոնական տրանսֆերտներ` հատկացումներ են`

ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.

բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:

II. Ծախսերի գծով`

օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը, այդ թվում`

ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.

բ) պաշտպանության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.

դ) կրթություն և գիտություն.

ե) առողջապահություն.

զ) սոցիալական ապահովություն և ապահովագրություն.

է) մշակույթ, սպորտ և կրոն.

ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.

թ) վառելիքաէներգետիկ համալիր.

ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.

ժա) լեռնահանքային արդյունաբերության և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.

ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.

ժգ) համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ.

ժգ) համայնքի բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր:

4. Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`

I. Մուտքերի գծով`

ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաները).

բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման այլ աղբյուրներից նպատակային հատկացումները.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.

դ) համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` տիրազուրկ, ժառանգության իրավունքով կամ նվիրատվության ձևով տեղական ինքնակառավարման մարմնի, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկի տնօրինմանն անցած գույքի օտարումից մուտքերը.

ե) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցները, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.

զ) վարչական բյուջեից (պահուստային ֆոնդից) կատարվող հատկացումները.

է) բաժնետիրական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, բանկերի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դիմաց ստացվող շահաբաժինները` ներդրված դեպոզիտների դիմաց դիվիդենտների ձևով ստացվող եկամուտները:

II. Ծախսերի գծով`

օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կապիտալ ծախսերը, այդ թվում`

ա) կապիտալ շինարարության ծախսերը.

բ) կապիտալ վերանորոգման ծախսերը.

գ) վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների մարման ծախսերը.

դ) ապրանքանյութական արժեքների պահուստների ձևավորման ծախսերը:

5. Համայնքների բյուջեներից` տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:

6. Պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(28-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 12.10.99 ՀՕ-9, խմբ., փոփ. 08.02.00 ՀՕ-34)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։