Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն
Պետական բյուջեն և համայնքների բյուջեները (այսուհետ` բյուջեներ) և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն կազմում են Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեն, որի մուտքերը` օրենքով` սույն հոդվածում թվարկված բյուջեներին ամրագրված աղբյուրներից ձևավորվող (ձևավորված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով մուտքերի), իսկ ելքերը` օրենքով սահմանված ուղղություններով ծախսվող (ծախսված) դրամական միջոցների (առանց միջբյուջետային փոխանցումների գծով ելքերի) համապատասխան հանրագումարներն են:
(4-րդ հոդվածը խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն)