Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-27-ից մինչև 2005-12-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 5.1 · (գլուխը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

Հոդված 36.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2005-12-15Բացել ARLIS-ում

Հոդված 36.7. ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`

ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագիծը հրապարակում է մամուլում.

բ) Ազգային ժողովում պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով.

գ) պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո` մեկամսյա ընթացքում.

դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո` 45 օրվա ընթացքում, հրապարակում է տեղեկատվություն` պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի եռամսյակային կատարման մասին:

Պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի հրապարակայնության ապահովման այլ հարցերը կարգավորվում են օրենքով:

(36.7-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

(5.1-րդ գլուխը լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։