Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-06-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-06-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

գործել է մինչև 2007-06-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են`

ա) հարկային եկամուտներ,

ա.1) պետական տուրքեր.

բ) ոչ հարկային եկամուտներ,

գ) եկամուտներ` կապիտալի գործառնություններից,

դ) մուտքեր` պաշտոնական տրանսֆերտներից:

2. Հարկային եկամուտներ են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտահարկը.

ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.

զ) հողի հարկը`

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար.

է) հաստատագրված վճարները.

ը) մաքսային տուրքը.

թ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ.

թ.1) պարզեցված հարկը.

թ.2) ճանապարհային վճարը.

թ.3) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի:

2.1. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 28.1-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:

3. Ոչ հարկային եկամուտներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

ե.1) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

զ) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

է) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

ը) (կետն ուժը կորցրել է 25.12.03 ՀՕ-63-Ն)

ը.1) օրենքով սահմանած դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

թ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտները:

4. Կապիտալի գործառնություններից եկամուտներ են`

ա) պետությանը պատկանող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքերը, այդ թվում` լուծարված պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարումից հետո մնացած գույքի օտարումից պետական մասնակցության չափին համապատասխան մուտքերը.

բ) (կետի գործողությունը դադարեցվել է 11.04.03 ՀՕ-541-Ն)

գ) պետության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից մուտքերը.

դ) պետական սեփականություն համարվող հողի և ոչ նյութական ակտիվների վաճառքից մուտքերը.

ե) եկամտի ստացման կամ պետական բյուջեի դրամական միջոցների կառավարման նպատակով պետության կողմից երկրորդային շուկայում գնված արժեթղթերի օտարումից եկամուտները:

5. Պաշտոնական տրանսֆերտներ են`

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած տրանսֆերտները.

բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178, փոփ., խմբ. 08.02.00 ՀՕ-34, փոփ., լրաց., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-63-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, լրաց. 11.11.05 ՀՕ-226-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։