Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-12-24-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 17. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրները

1. Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներն են՝

ա) հարկային եկամուտները.

բ) պետական տուրքերը.

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճարները.

դ) պաշտոնական դրամաշնորհները.

ե) այլ եկամուտներ:

2. Հարկային եկամուտներ են`

ա) ավելացված արժեքի հարկը.

բ) ակցիզային հարկը.

գ) շահութահարկը.

դ) եկամտահարկը.

ե) գույքահարկը` համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող գույքի համար.

զ) հողի հարկը`

համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող հողի համար.

է) հաստատագրված վճարները.

ը) մաքսային տուրքը.

թ) բնապահպանական և բնօգտագործման վճարներ.

թ.1) պարզեցված հարկը.

թ.2) ճանապարհային վճարը.

թ.3) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.

թ4) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը.

թ5) մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները.

թ6) ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաև ուսումնասիրության և հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը.

ժ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների և տույժերի:

2.1. Պետական տուրքերն են օրենքով սահմանված պետական տուրքի տեսակները, բացառությամբ սույն օրենքի 28.1-րդ հոդվածով սահմանված` համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի տեսակների:

3. Օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պարտադիր սոցիալական ապահովության վճարների բնագավառում օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքներն ու տույժերը:

4. Պաշտոնական դրամաշնորհներն են՝

ա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած դրամաշնորհները.

բ) այլ աղբյուրներից ստացվող պաշտոնական դրամաշնորհները:

5. Այլ եկամուտներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի և մասհանումների նկատմամբ եկամուտների, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը.

բ) բանկերում և ֆինանսական հաստատություններում պետական բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները, պետական մարմինների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով գործառնություններից ստացվող եկամուտները, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինները.

գ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները.

դ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց վճարները (տոկոսները).

ե) պետության սեփականություն համարվող, ինչպես նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ֆիզիկական և իրավաբանական անձանցից նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն (այդ թվում` «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմով) անցած` հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից եկամուտները.

զ) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցները.

է) պետական վիճակախաղերի անցկացումից ստացվող եկամուտները.

ը) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերը.

թ) օրենքով սահմանված դեպքերում պետական հիմնարկների կողմից առանց պետական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարները.

ժ) ռադիոհաճախականության օգտագործման վճարը.

ժա) պետության կողմից հանքային իրավունք կրողին հանքավայրի մասին առևտրային արժեք ներկայացնող տեղեկատվության տրամադրման համար վճարվող բոնուսը.

ժբ) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները:

(17-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-178, փոփ., խմբ. 08.02.00 ՀՕ-34, փոփ., լրաց., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-63-Ն, փոփ. 20.05.05 ՀՕ-102-Ն, լրաց. 11.11.05 ՀՕ-226-Ն, խմբ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։