Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը
Հոդված 26. Պետական բյուջեի հրապարակայնությունը
Պետական բյուջեի նախագիծը կազմելու, քննարկելու, հաստատելու, կատարելու և դրա նկատմամբ վերահսկողության հրապարակայնություն ապահովելու համար`
ա) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելուց հետո կառավարությունը եռօրյա ժամկետում այն հրապարակում է մամուլում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.
բ) Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումը լուսաբանվում է պետական լրատվության միջոցներով` բացառությամբ պետական գաղտնիք պարունակող հարցերի.
գ) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում.
դ) կառավարությունը բյուջետային տարվա յուրաքանչյուր եռամսյակից հետո 45-օրյա ընթացքում հրապարակում է տեղեկատվություն պետական` բյուջեի եռամսյակային կատարման մասին:
(26-րդ հոդվածը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, 19.03.12 ՀՕ-155-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)