Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2014-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 15. Բյուջեների կատարումը

գործել է մինչև 2014-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15. Բյուջեների կատարումը

1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր մուտքերի մուտքագրումը և ելքերի կատարումը` պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվով:

3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է պետական լիազորված մարմինը:

4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`

ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.

բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.

գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.

դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.

ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, բյուջետային հատկացումների կրճատման և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.

զ) սույն օրենքի 23 և 33 հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.

է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.

ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:

5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով պետական լիազորված մարմինը, նրա գանձապետական ստորաբաժանումներն իրականացնում են`

ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.

բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի մուտքերին և ելքերի ուղղություններին համապատասխան.

գ) պետական դրամական միջոցների` ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները, համախմբումը միասնական գանձապետական հաշվում.

դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.

ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.

զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.

է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

6. Բյուջեների մուտքերը կուտակվում են պետական լիազորված մարմնի միասնական գանձապետական հաշվում:

7. Պետական և համայնքային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ելքերն արտացոլվում են պետական լիազորված մարմնի և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումների` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:

8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում են պետական լիազորված մարմինը և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումները` վերջիններիս սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Պետական հիմնարկները կարող են գանձապետարանում կամ որևէ բանկում արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող դրամական միջոցներն այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ կարող են տեղադրվել գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որևէ բանկում:

9.1. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «ա» կետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի և դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձևավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը և բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» - «ը» կետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը և ելքերը պետական և համայնքների բյուջեներում և դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:

10. (մասն ուժը կորցրել է 30.04.13 ՀՕ-45-Ն)

11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:

12. Պետության և համայնքի պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում:

13. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց կարող է տրվել մինչև մեկ տարի ժամկետով փոխանցվող մուրհակ, համապատասխան դատարանի վճռի, դատավճռի և որոշման կամ արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը ներկայացվելուց հետո` քսան օրվա ընթացքում:

Փոխանցվող մուրհակի օրական տոկոսադրույքի չափը հաշվարկվում է մուրհակի տրամադրման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքով, ընդ որում, տոկոսները հաշվարկվում են մուրհակի տրամադրման օրվանից մինչև դրա մարման օրն ընկած ժամանակաշրջանի համար: Փոխանցվող մուրհակի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդվածը լրաց. 12.10.99 ՀՕ-11, լրաց., փոփ., խմբ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, փոփ. 25.12.06 ՀՕ-65-Ն, 24.10.07 ՀՕ-224-Ն, 23.06.11 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց. 30.04.13 ՀՕ-45-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։