ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 738-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.01.26 N 23-Ն)
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 29.11.18 N 1420-Ն, 08.01.26 N 23-Ն)
1. Հաստատել`
1) օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) (ենթակետն ուժը կորցրել է 06.12.18 N 1391-Ն)
3) օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը` համաձայն N 3 հավելվածի.
4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
5) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 5 հավելվածի:
N 5 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:
Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:
Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ. 06.12.18 N 1391-Ն, լրաց. 08.01.26 N 23-Ն)
1.1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետը օտարերկրյա պետություն մեկնելուց առաջ և ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց առաջ՝ իր և իր ընտանիքի անդամների մեկնելու և վերադառնալու, այդ թվում՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերի համար ստանում է փոխհատուցում սույն որոշման N 3 հավելվածում սահմանված փոխհատուցման հիսուն տոկոսի չափով:
(1.1-ին կետը լրաց. 20.01.22 N 60-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 1
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 738-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(միասնական եվրոյով վճարման գոտու երկրների համար)
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնը Պաշտոնային
դրույքաչափը
1. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 217870
2. Գլխավոր հյուպատոս 177336
3. ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 177336
4. Խորհրդական 167202
5. Առաջին քարտուղար 157069
6. Երկրորդ քարտուղար 146935
7. Երրորդ քարտուղար 136802
8. Կցորդ 126668
Աղյուսակ N 2
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
(միասնական եվրոյով վճարման գոտու երկրներից բացի` այլ երկրների համար)
(դրամ)
NN
ը/կ Պաշտոնը Պաշտոնային
դրույքաչափը
1. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 247516
2. Գլխավոր հյուպատոս 201466
3. ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար 201466
4. Խորհրդական 189954
5. Առաջին քարտուղար 178442
6. Երկրորդ քարտուղար 166929
7. Երրորդ քարտուղար 155417
8. Կցորդ 143905
(հավելվածը խմբ. 24.03.16 N 286-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 738-Ն որոշման
(հավելվածն ուժը կորցրել է 06.12.18 N 1391-Ն)
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 738-Ն որոշման
Աղյուսակ 1
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
NN
ը/կ Դիվանագիտական ներկ. դեսպան մշտ. ներկա-
յացուցիչ գլխ. հյուպատոս դեսպա- նորդ խորհրդա- կան 1-ին քարտու-
ղար 2-րդ քարտու-
ղար 3-րդ քարտու-
ղար կցորդ
1. Շվեյցարիայի
Համադաշնություն-Ժնև CHF 5,081 CHF
4,065 CHF
3,811 CHF 3,557 CHF 3,303 CHF 3,049 CHF 2,795
2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն-Լոնդոն £ 3,404 £ 2,723 £ 2,553 £ 2,383 £ 2,213 £ 2,042 £ 1,872
3. Ֆրանսիայի Հանրապետություն -Փարիզ € 3,885 € 3,108 € 2,914 € 2,720 € 2,525 € 2,331 € 2,146
4. Ֆրանսիայի Հանրապետություն-Ստրասբուրգ € 3,885 € 3,108 € 2,914 € 2,720 € 2,525 € 2,331 € 2,146
5. Ֆրանսիայի Հանրապետություն-Լիոն € 3,302 € 3,108 € 2,914 € 2,720 € 2,525 € 2,331 € 2,146
6. Ֆրանսիայի Հանրապետություն-Մարսել € 3,302 € 3,108 € 2,914 € 2,720 € 2,525 € 2,331 € 2,146
7. Ավստրիայի Հանրապետություն -Վիեննա € 4,204 € 3,363 € 3,153 € 2,943 € 2,733 € 2,522 € 2,312
8. Չեխիայի Հանրապեություն-Պրահա € 3,190 € 2,552 € 2,393 € 2,233 € 2,074 € 1,914 € 1,755
9. Գերմանիայի
Դաշնային Հանրապետություն-Բեռլին € 3,701 € 2,961 € 2,776 € 2,591 € 2,406 € 2,221 € 2,036
10. Իտալիայի Հանրապետություն-Հռոմ € 3,903 € 3,122 € 2,927 € 2,732 € 2,537 € 2,342 € 2,147
11. Վատիկան € 3,903 € 3,122 € 2,927 € 2,732 € 2,537 € 2,342 € 2,147
12. Բելգիայի Թագավորություն-Բրյուսել, ՆԱՏՕ € 4,126 € 4,126 € 3,301 € 3,095 € 2,888 € 2,682 € 2,476 € 2,269
13. Նիդերլանդների Թագավորություն-Հաագա € 3,824 € 3,059 € 2,868 € 2,677 € 2,486 € 2,294 € 2,103
14. Հունաստանի Հանրապետություն-Աթենք € 3,070 € 2,456 € 2,303 € 2,149 € 1,996 € 1,842 € 1,689
15. Իսպանիայի Թագավորություն-Մադրիդ € 3,398 € 2,718 € 2,549 € 2,379 € 2,209 € 2,039 € 1,869
16. Լիտվայի Հանրապետություն-Վիլնյուս € 3,075 € 2,460 € 2,306 € 2,153 € 1,999 € 1,845 € 1,691
17. Շվեդիայի Թագավորություն-Ստոկհոլմ € 3,885 € 3,108 € 2,914 € 2,720 € 2,525 € 2,331 € 2,146
18. Բուլղարիայի Հանրապետություն-Սոֆիա € 2,917 € 2,334 € 2,188 € 2,042 € 1,896 € 1,750 € 1,604
19. Ռումինիայի Հանրապետություն -Բուխարեստ € 2,652 € 2,122 € 1,989 € 1,856 € 1,724 € 1,591 € 1,459
20. Լեհաստանի Հանրապետություն -Վարշավա € 2,804 € 2,243 € 2,103 € 1,963 € 1,823 € 1,682 € 1,542
21. Ամերիկայի Միացյալ Նահանգներ -
Վաշինգտոն $4,311 $3,449 $3,233 $3,018 $2,802 $2,587 $2,371
22. Ամերիկայի Միացյալ
Նահանգներ - Նյու Յորք $4,311 $3,449 $3,233 $3,018 $2,802 $2,587 $2,371
23. Ամերիկայի Միացյալ Նահանգներ - Լոս
Անջելես $3,664 $3,449 $3,233 $3,018 $2,802 $2,587 $2,371
24. Կանադա-Օտտավա $4,418 $3,534 $3,314 $3,093 $2,872 $2,651 $2,430
25. Արգենտինայի Հանրապետություն -Բուենոս Այրես $4,032 $3,226 $3,024 $2,822 $2,621 $2,419 $2,218
26. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն - Բրազիլիա $3,715 $2,972 $2,786 $2,601 $2,415 $2,229 $2,043
27. Եգիպտոսի Արաբական Հանրապետություն-
Կահիրե $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
28. Իրանի Իսլամական Հանրապետություն-
Թեհրան $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
28.1 Իրանի Իսլամական Հանրապետություն-Թավրիզ
$2,565
$2,414 $2,264 $2,113
$1,962
$1,811 $1,660
29. Սիրիայի Արաբական
Հանրապետություն- Դամասկոս $4,485 $3,588 $3,364 $3,140 $2,915 $2,691 $2,467
30. Սիրիայի Արաբական Հանրապետություն-
Հալեպ $3,812 $3,588 $3,364 $3,140 $2,915 $2,691 $2,467
31. Իրաքի
Հանրապետություն- Բաղդադ $4,485 $3,588 $3,364 $3,140 $2,915 $2,691 $2,467
32. Իրաք-Էրբիլ $3,812 $3,588 $3,364 $3,140 $2,915 $2,691 $2,467
33. Լիբանանի Հանրապետություն -Բեյրութ $4,485 $3,588 $3,364 $3,140 $2,915 $2,691 $2,467
34. Արաբական Միացյալ Էմիրություններ-Աբու
Դաբի $4,471 $3,577 $3,353 $3,130 $2,906 $2,683 $2,459
35. Արաբական Միացյալ Էմիրություններ -Դուբայ $3,800 $3,577 $3,353 $3,130 $2,906 $2,683 $2,459
36. Քուվեյթի Պետություն- Էլ Քուվեյթ $3,889 $3,111 $2,917 $2,722 $2,528 $2,333 $2,139
37. Հնդկաստանի Հանրապետություն -Դելի $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
38. Չինաստանի
Ժողովրդական Հանրապետություն -Պեկին $4,359 $3,487 $3,269 $3,051 $2,833 $2,615 $2,397
39. Ռուսաստանի Դաշնություն-Մոսկվա,
ՀԱՊԿ $4,576 $4,576 $3,661 $3,432 $3,203 $2,974 $2,746 $2,517
40. Ռուսաստանի
Դաշնություն-Սանկտ Պետերբուրգ $3,890 $3,661 $3,432 $3,203 $2,974 $2,746 $2,517
41. Ռուսաստանի
Դաշնություն-Դոնի Ռոստով $3,890 $3,661 $3,432 $3,203 $2,974 $2,746 $2,517
42. Ռուսաստանի Դաշնություն-Սոչի $3,890 $3,661 $3,432 $3,203 $2,974 $2,746 $2,517
43. Ուկրաինա-Կիև $3,221 $2,577 $2,416 $2,255 $2,094 $1,933 $1,772
44. Ուկրաինա-Օդեսա $2,738 $2,577 $2,416 $2,255 $2,094 $1,933 $1,772
45. Բելառուսի Հանրապետություն-Մինսկ $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
46. Ղազախստանի Հանրապետություն- Նուրսուլթան $3,448 $2,758 $2,586 $2,414 $2,241 $2,069 $1,896
47. Վրաստան-Թբիլիսի $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
48. Վրաստան-Բաթում $2,565 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
49. Թուրքմենստան- Աշգաբադ $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
50. Թուրքիայի Հանրապետություն, -Ստամբուլ, ՍԾՏՀ $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
51. Ճապոնիա-Տոկիո $4,987 $3,990 $3,740 $3,491 $3,242 $2,992 $2,755
52 Մեքսիկայի Միացյալ
Նահանգներ-Մեխիկո $3,715 $2,972 $2,786 $2,601 $2,415 $2,229 $2,043
53. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն-
Հանոյ $3,018 $2,414 $2,264 $2,113 $1,962 $1,811 $1,660
54. Ինդոնեզիայի Հանրապետություն- Ջակարտա $3,092 $2,474 $2,319 $2,164 $2,010 $1,855 $1,701
55. Մոլդովայի
Հանրապետություն- Քիշնև $3,240 $2,592 $2,430 $2,268 $2,106 $1,944 $1,782
56. Իսրայելի Պետություն - Թել Ավիվ $4,649 $3,719 $3,487 $3,254 $3,022 $2,789 $2,557
57. Կատարի Պետություն - Դոհա $3,484 $2,787 $2,613 $2,439 $2,265 $2,090 $1,916
58. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն- Ադիս Աբեբա $3,664 $2,931 $2,748 $2,565 $2,382 $2,198 $2,015
59. Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն $3,914 $3,132 $2,936 $2,740 $2,544 $2,349 $2,153
60. Կիպրոսի Հանրապետություն-
Նիկոսիա €3,514 €2,811 €2,636 €2,460 €2,284 €2,108 €1,933
61. Հունգարիա- Բուդապեշտ €3,950 €3,160 €2,963 €2,765 €2,568 €2,370 €2,173
62. Օմանի
Սուլթանություն-
Մասկատ $3,400 $2,720 $2,550 $2,380 $2,210 $2,040 $1,870
(աղյուսակը լրաց. 01.02.24 N 173-Ն, 25.04.24 N 604-Ն, 16.05.24 N 688-Ն, 28.11.24 N 1859-Ն, 10.04.25 N 399-Ն)
Աղյուսակ 2
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ
NN
ը/կ Դիվանագիտական գրասենյակ դեսպան մշտ. ներկայա-ցուցիչ գլխ. հյուպա-տոս դեսպա-նորդ խորհր-դական 1-ին քարտու-ղար 2-րդ քարտու-ղար 3-րդ քարտու-ղար կցորդ
1. Լյուքսեմբուրգ €3,570 €3,347 €3,124 €2,901 €2,678 €2,454
2. Սերբիայի
Հանրապետություն €2,645 €2,480 €2,314 €2,149 €1,984 €1,818
3. (կետն ուժը կորցրել է 16.05.24 N 688-Ն)
(աղյուսակը լրաց. 01.02.24 N 173-Ն, փոփ. 16.05.24 N 688-Ն)
(հավելվածը խմբ. 06.12.18 N 1391-Ն, լրաց. 06.02.19 N 78-Ն, խմբ. 20.01.22 N 60-Ն, լրաց. 01.02.24 N 173-Ն, 25.04.24 N 604-Ն, լրաց., փոփ. 16.05.24 N 688-Ն, լրաց. 28.11.24 N 1859-Ն, 10.04.25 N 399-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 738-Ն որոշման
Կ Ա Ր Գ
OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը, իսկ ավտոմեքենայով մեկնելու դեպքում՝ վառելիքի գումարը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
(հավելվածը լրաց. 08.01.26 N 23-Ն)
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 738-Ն որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
NN
ը/կ Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
խորհրդական Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ
1 2 3 4
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Վաշինգտոն) $ 3,400 $ 3,200
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք) $ 4,000 $ 3,800
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Լոս Անջելես) $2,900 $2,800
4. Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա) € 2,000 € 1,800
5. Արաբական Միացյալ
Էմիրություններ (Աբու Դաբի) $ 2,300 $ 2,100
6. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Դուբայ) $ 2,400 $ 2,200
7. Արգենտինայի
Հանրապետություն (Բուենոս Այրես) $1,800 $1,700
8. Բելառուսի
Հանրապետություն (Մինսկ) $900 $800
9. Բելգիայի Թագավորություն
(Բրյուսել) € 2,100 € 1,900
10. Բրազիլիայի Դաշնային
Հանրապետություն (Բրազիլիա) $1,800 $1,700
11. Բուլղարիայի Հանրապետություն
(Սոֆիա) € 1,100 € 1,000
12. Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
(Բեռլին) € 2,100 € 1,900
13. Եգիպտոսի Արաբական
Հանրապետություն (Կահիրե) $1,700 $1,600
14. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
(Ադիս Աբեբա) $ 3000 $ 2000
15. Թուրքիայի
Հանրապետություն (Ստամբուլ) $1,300 $1,200
16. Թուրքմենստան
(Աշգաբադ) $900 $800
17. Ինդոնեզիայի Հանրապետություն
(Ջակարտա) $1,700 $1,600
18. Իսպանիայի Թագավորություն
(Մադրիդ, Վալենսիա) € 1,800 € 1,700
19. Իսրայելի Պետություն
(Թել Ավիվ, Երուսաղեմ) $2,200 $2,100
20. Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) € 2,600 € 2,400
21. Իրանի Իսլամական
Հանրապետություն (Թեհրան) $1,200 $1,100
21.1. Իրանի Իսլամական
Հանրապետություն (Թավրիզ) $1,100 $1,000
22. Իրաքի Հանրապետություն
(Բաղդադ) $1,800 $1,700
22.1. Իրաքի Հանրապետություն
(Էրբիլ) $1,300 $1,200
23. Լեհաստանի Հանրապետություն
(Վարշավա) € 1,500 € 1,300
24. Լիբանանի Հանրապետություն
(Բեյրութ) $1,250 $1,150
25. Լիտվայի Հանրապետություն
(Վիլնյուս) € 1,200 € 1,100
26. Կանադա
(Օտտավա) $1,700 $1,600
27. Հնդկաստանի
Հանրապետություն (Դելի) $ 1,700 $ 1,500
28. Հունաստանի
Հանրապետություն (Աթենք) € 1,900 € 1,700
29. Ղազախստանի
Հանրապետություն (Աստանա) $950 $850
30. Ճապոնիա
(Տոկիո) $4,000 $3,700
31. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
(Լոնդոն) £2,700 £2,500
32. Մեքսիկայի Միացյալ
Նահանգներ (Մեխիկո) $2,500 $2,400
33. Մոլդովայի Հանրապետություն
(Քիշնև) $800 $700
34. Նիդերլանդների Թագավորություն
(Ամստերդամ, Հաագա) € 2,100 € 1,900
35. Շվեդիայի Թագավորություն
(Ստոկհոլմ) € 2,400 € 2,300
36. Շվեյցարիայի Համադաշնություն
(Ժնև) 3,800 CHF 3,600 CHF
37. Չեխիայի Հանրապետություն
(Պրահա) € 1,800 € 1,600
38. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
(Պեկին) $1,400 $1,300
39. Ռումինիայի Հանրապետություն
(Բուխարեստ) € 1,200 € 1,000
40. Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա) $1,900 $1,800
41. Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ) $1,250 $1,150
42. Ռուսաստանի Դաշնություն
(Դոնի Ռոստով) $1,200 $1,100
43. Ռուսաստանի Դաշնություն
(Սոչի) $1,300 $1,200
44. Սիրիայի Արաբական
Հանրապետություն (Դամասկոս) $1,000 $900
45. Սիրիայի Արաբական
Հանրապետություն (Հալեպ) $800 $750
46. Վատիկան € 2,600 € 2,400
47. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
(Հանոյ) $1,100 $1,000
48. Վրաստան
(Թբիլիսի) $ 1,100 $ 900
49. Վրաստան
(Բաթում) $700 $600
50. Ուկրաինա
(Կիև) $1,400 $1,300
51. Ուկրաինա
(Օդեսա) $1,100 $1,000
52. Կատարի Պետություն
(Դոհա) $ 2,840 $ 2,740
53. Քուվեյթի Պետություն
(Էլ Քուվեյթ) $3,200 $3,100
54. Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ) € 2,800 € 2,600
55. Ֆրանսիայի Հանրապետություն
(Ստրասբուրգ) € 1,700 € 1,500
56. Ֆրանսիայի Հանրապետություն
(Լիոն) € 1,500 € 1,300
57. Ֆրանսիայի Հանրապետություն
(Մարսել) € 1,500 € 1,300
58. Ուրուգվայի Արևելյան
Հանրապետություն (Մոնտեվիդեո) $2,000 $1,900
59. Լյուքսեմբուրգ
(Լյուքսեմբուրգ) €2,400 €2,200
60. Սերբիայի Հանրապետություն
(Բելգրադ) €1,550 €1,450
61. Կիպրոսի Հանրապետություն
(Նիկոսիա) €1,550 €1,450
62. Հունգարիա
(Բուդապեշտ) €1,700 €1,550
63. Օմանի Սուլթանություն
(Մասկատ) $ 2,200 $ 2,000
(հավելվածը լրաց. 08.01.26 N 23-Ն)