Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 45-Ա «08» հունվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի հ.ՎԴ/15970/05/24 և 2025 թվականի դեկտեմբերի 29-ի հ.ՎԴ/15986/05/24, ՎԴ/15806/05/24 կատարողական թերթերի պահանջները:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 71-րդ հոդվածով.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Դավթաշեն 2-րդ թաղամասի 6/22 /ծածկագիր 01-004-0082-0058/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/11 /ծածկագիր 01-004-0082-0062/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/21 /ծածկագիր 01-004-0082-0063/, Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/24 /ծածկագիր 01-004-0082-0061/ և Դավթաշեն 2-րդ թաղամասի 9/25 /ծածկագիր 01-004-0082-0064/ հողամասերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ի աճուրդը համարել չկայացած:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` ապահովել աճուրդում հաղթող ճանաչված անձանց կողմից սույն որոշման 1-ին կետում նշված հասցեների համար 900015211411 հաշվեհամարին փոխանցված գումարների վերադարձը:

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։