Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 97-Ա «12» հունվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.01.2026 թ.

հ. 97-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

N Հաշմանդամի անունը և ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Տիգրան Արամի Աղաջանյան 07 XV 010 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

2 Դիանա Ֆելիքսի Հովհաննիսյան 35 ZF 667 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

3 Արեգ Վադիմի Հարությունյան 58 CD 888 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

4 Անդրանիկ Արմենի Զաքարյան 30 ՕՕ 320 Արմեն Զաքարյան 31.12.2026թ.

5 Նարեկ Սմբատի Հարությունյան 36 DR 536 Սմբատ Հարությունյան 31.12.2026թ.

6 Հովհաննես Ռոբերտի Ղազարյան 36 PX 744 փոխադրվում է ինքնուրույն 01.06.2026թ.

7 Վարդան Խաչատուրի Գոմցյան 27 UO 655 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

8 Մամիկոն Հուսիկի Հակոբյան 36 NQ 565 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

9 Սերգեյ Ալեքսանդրի Ստեփանյան 10 UG 010 փոխադրվում է ինքնուրույն 01.04.2026թ.

10 Արման Գևորգի Ներսիսյան 10 GW 077 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

11 Արտեմ Սեյրանի Պողոսյան 44 CC 344 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

12 Միքայել Հայկազի Մաթևոսյան 36 PF 968 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

13 Ռոբերտ Կարլենի Նազարեթյան 37 ZP 215 Կարլեն Նազարեթյան 31.12.2026թ.

14 Սևակ Սարգսի Թևոսյան 41 QQ 441 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

15 Քաջիկ Մնացականի Հովհաննիսյան 77 VC 771 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

16 Ռաֆայել Էդգարի Սմբատյան 18 HN 008 Նելլի Հարոյան 01.08.2026թ.

17 Գայանե Հովհաննեսի Աֆրիկյան 37 CP 438 Էդգար Աֆրիկյան 01.08.2026թ.

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։