ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 99-Ա «12» հունվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
12.01.2026 թ.
հ. 99-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վահե Օհանջանյան Ե. Չարենց թաղամաս, հ.9 շենք, հ.30 բնակարան Վահե Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ե. Չարենց թաղամասի հ.9 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25122025-01-0388, ընդհ. բաժն. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ե. Չարենցի թաղամաս, հ.9 շենք, բն.30/1 01023TW3QDML
2 Վահե Օհանջանյան Ե. Չարենց թաղամաս, հ.9 շենք, հ.30 բնակարան Վահե Օհանջանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ե. Չարենց թաղամասի հ.9 շենքի հ.30 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.25122025-01-0388, ընդհ. բաժն. 2.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ե. Չարենցի թաղամաս, հ.9 շենք, բն.30/2 01023ERLZEB3
3 Արտակ Մխիթարյան
/լիազորված անձ/
Շողերինա Մկրտչյան Արշակունյաց պողոտա, հ.127/21 հողամաս Շողերինա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի բաժանման հատակագծով առանձնացվող 2929.56քմ մակերեսով մասին /վկ. հ.01082022-01-0223, ընդ. համ. 554.1քմ/ տրամադրել հասցե՝ Վ. Ենգիբարյան փողոց, հ.1/25 01113THJH7RC
4 Արտակ Մխիթարյան
/լիազորված անձ/
Շողերինա Մկրտչյան Արշակունյաց պողոտա, հ.127/21 շինություն Շողերինա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեում գտնվող 26.3քմ մակերեսով շինությանը /ենթակայան/ /վկ. հ.01082022-01-0223, հող. 3307.11քմ, ընդ. համ. 554.1քմ/ տրամադրել հասցե՝ Վ. Ենգիբարյան փողոց, հ.1/26 01113CDPQFRN
5 Արտակ Մխիթարյան
/լիազորված անձ/
Շողերինա Մկրտչյան Արշակունյաց պողոտա, հ.127/21 շենք-շինություն Շողերինա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արշակունյաց պողոտայի հ.127/21 հասցեում գտնվող շենք-շինություններին /վկ. հ.01082022-01-0223, հող. 5.690289հա/ տրամադրել հասցե՝ Վ. Ենգիբարյան փողոց, հ.1/24 01113GFCKKVE
6 Գայանե Գրիգորյան /լիազորված անձ/
Հայկ Նահապետյան Մինսկի փողոց, հ.13/10 հողամաս Հայկ Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Մինսկի փողոցի հ.13/10 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.25122025-01-0171/ բաժանման հատակագծով առանձնացվող 300.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մինսկի փողոց, հ.13/21 01083BKVXN6M
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան