Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 98-Ա «12» հունվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.

1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

12.01.2026 թ.

հ. 98-Ա որոշման

ՑՈՒՑԱԿ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ

N Հաշմանդամի անունը և ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը

1 Վլադիմիր Ռազմիկի Ավագյան 41 XX 444 Էդգար Ավագյան 31.12.2026թ.

2 Յուրա Ֆոլիկի Շաբոյան 35 ZS 877 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

3 Նարեկ Արմենի Թաթոյան 37 VH 472 Արմեն Թաթոյան 31.12.2026թ.

4 Նիկիտա Գրիգորի Բադալյան 34 FU 996 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

5 Արթուր Գևորգի Բակունց 34 NU 929 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

6 Ռաֆայել Վաղարշակի Ազիզյան 23 MM 233 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

7 Արև Վոլոդյայի Հովհաննիսյան 37 LN 741 Արթուր Սինանյան 31.12.2026թ.

8 Վալերի Սիրականի Յորդանյան 05 QQ 355 Սուսան Յորդանյան 31.12.2026թ.

9 Ռուբեն Ալբերտի Հովհաննիսյան 01 GR 077 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2026թ.

10 Տիգրան Վահեի Աթաբեկյան 37 BI 295 Վահե Աթաբեկյան 01.02.2026թ.

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։