ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2026 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հիգիենիկ պարագաներ
1. Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝ հավաքածու 1 շաբաթական
1.1 Օճառ` ձեռքի գրամ 80 շաբաթական
1.2 Լոգանքի գել միլիլիտր 30 շաբաթական
1.3 Շամպուն միլիլիտր 30 շաբաթական
1.4 Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի հատ 1 շաբաթական
1.5 Սափրվելու մածուկ միլիլիտր 10 շաբաթական
1.6 Ատամի մածուկ միլիլիտր 15 շաբաթական
1.7 Զուգարանի թուղթ հատ 1 շաբաթական
2. Ատամի խոզանակ հատ 4 1 տարի
3. Սանր տղամարդու հատ 2 1 տարի
4. Սանր կանացի հատ 2 1 տարի
5. Լվացքի փոշի գրամ 40 1 կգ լվացքի
հաշվարկով
6. Կանացի հիգիենայի միջոցներ հատ 20 ամսական
7. Սպասք լվալու հեղուկ միլիլիտր 100 ամսական
».
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց համար հիգիենիկ պարագաներ
1. Մանկական օճառ գրամ 200 ամսական
2. Լվացքի փոշի գրամ 1000 ամսական
3. Մանկական տակդիր հատ 6 1 օր
4. Մանկական կերակրաշիշ հատ 2 6 ամիս
5. Մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ տուփ
/առնվազն 100 հտ/ 3 ամսական
6. Ծծակ հատ 6 1 տարի
7. Մանկական տաշտ հատ 1 1 տարի
»:
2. Սույն որոշմամբ նախատեսված ապրանքները տրամադրել նախորդ ձեռք բերված համապատասխան ապրանքների սպառումից հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.01.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական: