Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2026 թվականի N 35-Ա

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐԻՈՒՍ ՄԱԼԻԿ ՄԱՔԳԻԻՆ, ՋԱՍԹԻՆԻԱՆ ԼՈՒԻՍ ՋԵՍԱՓԻՆ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՏԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ու 2.1-ին ենթակետերով և 3-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և բասկետբոլի՝ Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող՝

1) Դարիուս Մալիկ Մաքգիին (ծնված` 1999 թվականի հունիսի 2-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն).

2) Ջասթինիան Լուիս Ջեսափին (ծնված` 1998 թվականի մայիսի 23-ին, զինհաշվառումը՝ ՀՀ ՊՆ ԶևԶՀ ծառայություն):

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հովհաննես Արտակի Մարգարյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հնոցավան 5 շարք, տ. 7, զինհաշվառումը՝ Շիրակի մարզի Զ/Կ, հրաձգության Եվրոպայի 2025 թվականի առաջնության հաղթող՝ 1-ին մրցանակակիր, նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.07.2024 թ. N 1104-Ա որոշմամբ՝ մինչև 26 տարին լրանալը՝ 26.09.2025 թ.):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։