Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 2-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 4.1-ին մասերով՝

1․ Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) տարածաշրջանային կապակցվածության Հայաստանի Հանրապետության առաջնային ծրագրերի գործառնականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) ապահովել հանդիպումներն ըստ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներից բխող անհրաժեշտության.

2) ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների կամ ներկայացուցիչների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման գործընթացում՝ ըստ անհրաժեշտության:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

14.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 2-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Մերի Սեփյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրոպական ինտեգրման վարչության ԵՄ հետ ոլորտային համագործակցության բաժնի վարիչ

Գարիկ Մուրադյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ

Սոսե Ստեփանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։