Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (AIR OPERATIONS REGULATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 188-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2026-01-25-ից մինչև 2026-04-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-04-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

11 փետրվարի 2022 թ.

ք. Երևան N 2-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԹՌԻՉՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (AIR OPERATIONS REGULATION) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 188-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տրանսպորտի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

1. Հաստատել թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (air operations regulation)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Միացյալ ավիացիոն իշխանությունների/ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության «Կոմերցիոն օդանավերի շահագործում» ԱՐՄ ԷՅՐ ՕՊՍ-ի (ARM-AIR-OPS) մասին» N 188-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

4․ Գործող շահառուները՝ տրամադրված վկայականների և հաստատված ձեռնարկների ժամկետը լրանալու կապակցությամբ նոր վկայականներ տրամադրելու և ձեռնարկները հաստատելու համար կարող են հայտ ներկայացնել սույն հրամանի 2-րդ կետով նշված հրամանի պահանջներին համապատասխան՝ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

Նախարար Գ. Սանոսյան

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարի

2022 թվականի փետրվարի 11-ի

թիվ 2-Ն հրամանի

''ANNEX

of order 2-N of the

Minister of Territorial Administration

and Infrastructure of the Republic of

Armenia by 11.th February 2022

(հավելվածը խմբ. 26.12.23 N 16-Ն, 22.10.25 N 25-Ն)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։