Անցնել բովանդակությանը

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2025 թվական, N 244-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝

ա․ եկամուտների գծով` 5565484.85 հազար դրամ,

բ․ ծախսերի գծով՝ 6475549.75 հազար դրամ,

գ․ Ազատ մնացորդը՝ 910064.41 հազար դրամ։

2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։

Որոշումն ընդունվեց.

ԿՈՂՄ ԴԵՄ ՁԵՌՆՊԱՀ

1. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

2. ԼՈՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

3. ՀԱՄԼԵՏ ՂՈՒԼՅԱՆ

4. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ

5. ՖԼՈՐԱ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ

6. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

7. ՀՐԱՆՏ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

8. ԱՆԱՀԻՏ ՍՄԲԱՏՅԱՆ

9. ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

10. ԱՐԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ

11. ՀԱՅԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

12. ՆԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

13. ՍԱՄՎԵԼ ԷԼԲԱԿՅԱՆ

14. ԱՐԱՄԱՅԻՍ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

2025թ., դեկտեմբերի 24,

Լոռու մարզ, ք. Ալավերդի ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

Հավելված

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։