Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հունվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1931-Ն

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի Ծիծեռնակաբերդի զբոսայգուն և Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարանին հարող տարածքների պահպանության ու շահագործման աշխատանքների բարելավման նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով` ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 10.03.05 թիվ N 326-Ն)

2. Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին ու Հայոց ցեղասպանության թանգարանին հարող և պետական սեփականություն հանդիսացող` Ծիծեռնակաբերդի զբոսայգու 988332,0 քառ. մետր տարածքն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացնել «Հայոց ցեղասպանության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 10.03.05 N 326-Ն)

3. Երևանի քաղաքապետին՝

ա) (3-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրել է 10.03.05 N 326-Ն որոշում),

բ) 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ գույքագրել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում վարձակալական իրավունքով տրամադրված և ինքնակամ զբաղեցված հողամասերի հետագա կարգավիճակի վերաբերյալ:

4. Սահմանել, որ Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում թույլատրվում է միայն հասարակական սպասարկման ոլորտի առաջին անհրաժեշտության ժամանակավոր (սեզոնային) կետերի գործունեությունը` բացառապես Երևանի քաղաքապետի թույլտվությամբ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 1474-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի 26-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հունվարի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1931-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։