Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունվարի 2026 թվականի N 77-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 69-րդ կետով սահմանված պահանջները տարածվում են 2025 թվականից սկսած կամավոր ատեստավորման դրական արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների վրա։».

2) որոշման հավելվածի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«67. Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում՝

1) ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը.

2) ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու և ատեստավորված չլինելու դեպքում լրավճար ստանում է միայն հիմնական աշխատավայրից.

3) ատեստավորված ուղղությունից տարբերվող ուղղությամբ ատեստավորվելու և համատեղությամբ աշխատելու դեպքում ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը:».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 69-րդ կետով.

«69. Յուրաքանչյուր ատեստավորված ուղղության համար մանկավարժական աշխատողին տրամադրվում է լրավճար ցուցաբերած արդյունքի, ինչպես նաև այն ծանրաբեռնվածության նկատմամբ, որի հանրագումարը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով սահմանված առավելագույն աշխատաժամանակը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

22.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։