ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2026 թվականի
ք. Երևան թիվ 9-Ա
«ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի, «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ ռադիոծրագրի եթերային հեռարձակման (լսողական ծրագրի հաճախականության օգտագործման) N 230 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2026 թվականի հունվարի 20-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ընկերությանը 2017 թվականի հոկտեմբերի 5-ին տրամադրված N 230 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ն. ՀախվերդՅԱՆ
2026 թ. հունվարի 23
ք. Երևան