Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1995 թվականի հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների լիազորությունների ժամկետը լրանալու կապակցությամբ՝

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» օրենքի 10 հոդվածի 11 կետով և «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի 14 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունները նշանակել 1995 թվականի հուլիսի 5-ին, չորեքշաբթի օրը։

2. 1995 թվականի հուլիսի 5-ը հայտարարել ոչ աշխատանքային օր։

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահի

առաջին տեղակալ` Ա. Սահակյան

14 փետրվարի 1995 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1137-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։