Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆԱԿԱՆ, ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՄԱՅԻՍԻ 9-Ը ՏՈՆԱԿԱՆ, ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գնահատելով երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը որպես երկարատև խաղաղության հիմնաքար,

ընդգծելով հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակների մասնակցությունն ու էական ներդրումը հաղթանակի գործին,

հարգանքի տուրք մատուցելով միլիոնավոր բազմազգ, ինչպես նաև հայազգի նահատակների հիշատակին`

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Մայիսի 9-ը հայտարարել տոն` «Հաղթանակի և խաղաղության օր» (ոչ աշխատանքային օր):

2. Չեղյալ համարել 1991 թվականի ապրիլի 17-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը մայիսի 9-ը «Խաղաղության տոն» սահմանելու մասին:

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` բ. արարքցյան

26 ապրիլի 1995 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն-1162-I.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։