Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-05-14-ից մինչև 1992-05-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1992-05-29Բացել ARLIS-ում

հայաստանի հանրապետության կառավարություն

ո ր ո շ ու մ

4 հունվարի 1992 թվականի N 1

քաղ. Երևան

շուկայական ազատ գների եվ սակագների մասին

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու մասին» հրամանագրի, և ելնելով սպառողական շուկայի կայունացման, շահութաբեր արտադրության խթանման, ժողովրդական սպառման ապրանքներով շուկայի հագեցման նպատակներից.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. 1992 թվականի հունվարի 5-ից Հայաստանի Հանրապետությունում բոլոր ձեռնարկությունները սահմանում են իրենց արտադրանքի և ծառայությունների գները և սակագները ինքնուրույն, ելնելով շուկայի առաջարկից և պահանջարկից, բացառությամբ NN 1 և 2 հավելվածներում բերված ապրանքներից և ծառայություններից: Ձեռնարկություններում գների և սակագների սահմանումը և փոփոխությունը հաստատվում են ձեռնարկության տնօրենի, գլխավոր հաշվապահի, գլխավոր տնտեսագետի, պլանային բաժնի պետի և առաքման բաժնի պետի ստորագրություններով:

2. Ելնելով NN 1 և 2 հավելվածներով նախատեսված գործող գների ու սակագների նկատմամբ սահմանային գործակիցներից, սահմանել նոր պետական կարգավորվող գներ և սակագներ հիմնական սպառողական ապրանքների, բնակչությանը ցույց տրվող ծառայությունների և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի համար:

3. Հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների և առևտրի նախարարություններին հաստատագրված և ազատ գների գործողության մեջ մտնելու կապակցությամբ սահմանել ապրանքների վերագնահատման կարգ:

4. ՀՀ բոլոր ձեռնարկությունները, անկախ սեփականության ձևից և պատկանելիությունից պարբերաբար տեղեկություններ են հայտնում ՀՀ Պետվիճկոմին, Հարկային տեսչությանը իրենց արտադրատեսակների և ծառայությունների գների ու սակագների մասին, նշված գերատեսչությունների կողմից սահմանված կարգով:

5. Սույն որոշման ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Նախարարների խորհրդի նախկին որոշումները և կարգադրությունները գների և գնագոյացման մասին:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1992 թ.

հունվարի 4-ի N 1 որոշման

ս ա հ մ ա ն ա յ ի ն չ ա փ ե ր

արտադրա-տեխնիկական նշանակության ապրանքների եվ ծառայությունների պետական գների եվ սակագների բարձրացման

Արդյունաբերական ապրանքների և սակագների գործող գների նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցներ:

Բեռնատար տրանսպորտային սակագներ`1)

Երկաթգծով բեռների տեղափոխում

- ուղիղ հաղորդակցություն 5

- տեղական հաղորդակցություն 14,0

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխում 3,6

Կապի հիմնական ծառայություններ 4

_____________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ էլեմենտների հետագա թանկացման պայմաններում երկաթգծով բեռների տեղափոխման (տեղական հաղորդակցություն), ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման, կապի հիմնական ծառայությունների սակագները պետք է սահմանեն համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1992 թ.

հունվարի 4-ի N 1 որոշման

հիմնական սպառողական ապրանքների եվ ծառայությունների գների ու սակագների բարձրացման սահմանային չափերը

Սահմանային գործակիցներ գործող գների ու սակագների նկատմամբ

Հաց 3

կաթ, մածուն 3

(գործակիցը ուժը կորցրել է 14.05.92 N 292)

Բնակչությանը իրացվող կերակրի աղ 4

կոմունալ-կենցաղային կարիքների համար բնակչությանը բացթողնվող էլեկտրաէներգիա 1) առանց փոփոխության

ջերմային էներգիա առանց փոփոխության

հեղուկ գազ 6

բնական գազ 7,5

դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրեր 4

բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը առանց փոփոխության

կոմունալ ծառայությունների կարևորագույն տեսակները`

ջրախողովակից օգտվելու ծառայություն 10

բնակելի շենքերի ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայություն 5

կոյուղուց օգտվելու ծառայություն

կենցաղային աղբի տեղափոխում 5

12

Մարդատար տրանսպորտի ծառայություններ

երկաթգծի տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում 3

օդային տրանսպորտով ուղևորների և բեռների տեղափոխում 4

մերձքաղաքային, քաղաքային (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս և տրամվայ) տրանսպորտով

ուղևորների փոխադրում 2

կապի ծառայություններ`

քաղաքային և գյուղական հեռախոսային կապ 2,5

ռադիոֆիկացիա 3,5

միջքաղաքային հեռախոսային, հեռագրական և փոստային կապ 4

______________________

1) Վառելիքի, էներգիայի, պահեստամասերի և ծախսերի մեջ մտնող այլ տարրերի հետագա թանկացման պայմաններում N 2 հավելվածում նշված բնակչությանը մատուցվող բոլոր ծառայությունների (բացառությամբ բնակվարձի, երկաթուղով և օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների) սակագները սահմանում են համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները կառավարության կողմից հաստատված կարգով:

(հավելվածը փոփ. 14.05.92 N 292)

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։