Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«16» հունվար 2026 թ. N 05-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) մինչև 5 տարեկան կոնտակտավոր երեխաների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

16.01.2026 Ա. ԱվանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հունվար «16»-ի

N 05-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) ՄԻՆՉԵՎ 5 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11–րդ վերանայման դասակարգչի․

Կոդը Անվանում

1B14 Գաղտնի տուբերկուլոզային վարակ

2․ Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց` ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:

3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր ենթակա են թեստավորման, այնուհետև գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժուը սկսածների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով։ Գործընթացը ենթադրում է նաև մշտադիտարկում և գնահատում։

4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Նորածին, երեխա՝ մինչև 5 տարեկան երեխաները

2) Սեռ (արական, իգական) Արական/իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Ա/Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր (բացառել ՏԲ հիվանդությունը)

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ Արտահիվանդանոցային պայմաններում (հնարվոր է որոշ դեպքերում հիվանդանոցային պայմաններում հետազոտության իրականացում)

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /պլանային/ Պլանային

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ֆթիզիատրներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ

8) Գանգատներ ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի ներկայացնում

9) Անամնեզ Ընտանեկան օջախի անձ (ով մեկ կամ մի քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ բնակելի տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ վերջին 3 ամսվա ընթացքում) կամ սերտ անձ (ով շաբաթական 8 ժամ կամ ավելին շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ: Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելը, ալերգիա կամ հայտնի գերզգայունություն հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին),ՄԻԱՎ կարգավիճակը և ՀՌՎ բուժման ռեժիմը,ուղեկցող հիվանդությունները` գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ) և գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ կանխարգելիչ բուժման հնարավոր հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ տրանսամինազների մակարդակի բարձրացումը,նախկինում ՏԲ բուժման պատմությունը:

10) Զննման արդյունք/Ցուցում ՏԲ-ին բնորոշ ախտանիշների բացակայություն, ճառագայթաբանական շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև ՀՇ հետազոտության փոփոխությունների բացակայություն): Որովայնի խոռոչի

օրգանների ուլտրաձայնային հետազոտություն( ՏԲ-ին բնորոշ փոփոխությունների բացակայություն): Տուբերկուլինի մաշկայի փորձի (ՏՄՓ) կամ գամմա-ինտերֆերոնային արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական տվյալներ: Մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ դեպքի հետ և որոնց մոտ բացառված է ակտիվ ՏԲ-ի առկայությունը, պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում( ՏԿԲ)՝ անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքից: Դրական արդյունք ունեցող երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ թեստի և պետք է ստանան ՏԿԲ ըստ հաստատված ռեժիմի: Բացասական պատասխանի դեպքում թեստերը` ՏՄԹ-ն կամ ԳԻԱՓ-ը պետք է կրկնել պատուհանի շրջանից հետո՝ 8-12 շաբաթ անց `ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից հետո: Եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը, բացասական պատասխանի դեպքում ՏԿԲ-ը պետք է դադարեցվի, իսկ դրական պատասխանի դեպքում` շարունակել:

11) Հոսպիտալացման Ցուցում Դեղերի բարդ անցանկալի երևույթների առկայության դեպքում

5. Սույն հավելվածի Ձև 1–ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1. Ֆթիզիատր 1 1

2. Մանկաբույժ 0,3 0,3

3. Ընտանեկան բժիշկ 0,3 0,3

7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Տուբերկուլինի մաշկային թեստ (3 ամսականից ցածր խորհուրդ չի տրվում) 1 - ՏԲ-վարակվածության ախտորոշում` կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

2) Առկա չէ Գամմա ինտերֆերոնի արտազատման փորձ (3 ամսականից ցածր խորհուրդ չի տրվում) 1 - ՏԲ-վարակվածության ախտորոշում, Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

3) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` ԷՆԱ-ի որոշմամբ 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը:

4) Առկա չէ Կրեատինին 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

5) Առկա չէ Միզանյութ 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում:

6) Առկա չէ Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ) 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

7) Առկա չէ Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ) 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

8) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

9) Առկա չէ Արյան մեջ գլյուկոզի որոշում 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

10) Առկա չէ Ընդհանուր սպիտակուց 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

11) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

12) Առկա չէ C ռեակտիվ սպիտակուց 1 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

13) Առկա չէ Հեպատիտ Բ (HBsAg) թեստ 1 0.02 Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14) Առկա չէ Հեպատիտ Ց (HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ 1 0.02 Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15) Առկա չէ Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ 0.03 0.006 Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16) Առկա չէ ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ 1 0.02 ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

Գործիքային հետազոտություններ

17) Առկա չէ Ճառագայթաբանական հետազոտություն 1 1 Շեղումներ հայտնաբերված չեն

18) Առկա չէ Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1 1 Շեղումներ հայտնաբերված չեն

9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/Հ Դեղի հապա-վում Անվանում Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) Բուժման կուրսի

միջին ժամանա-կահատված (ամիս) Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր

1) H 100 Իզոնիազիդ 100 մգ դեղահատ 0,9 0.5- 5 3-6 7 օր/շաբաթական մեկ անգամ

2) R 150 Ռիֆամպիցին 150 մգ դեղահատ 0.1 0.5-2 4 7 օր

3) HR 50/75 Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ դեղահատ 0.1 1-2 3 7 օր

4) HR 75/150 Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ դեղահատ 0.1 1-2 3 7 օր

5) P 150 Ռիֆապենտին 150 մգ դեղահատ 0.2 2-3 3 շաբաթական մեկ անգամ

Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր

6) - Պիրիդօքսին 50մգ դեղահատ 1,0 3 3-6 6-7

11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).

1) 6H ռեժիմի դեպքում՝ մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում.

2 – 5 տարեկան

Քաշ 10 – 15 կգ 16 – 23 կգ 24 – 30 կգ 31 – 34 կգ > 34 կգ

Իզոնիազիդ 100* մգ

դեղահատերի քանակ 3 5 6 7 7

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատերի քանակ 2 3 4 5 5

3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.

4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչև 5 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ:

12. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Բրոնխոսկոպիկ հետազոտություն 0.1 0.1

2) Ստամոքսի պարունակության արտաբերում 0.1 0.1

3) Խորխի ինդուկցիա 0.1 0.1

4) Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 0.1 0.1

14․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.

Ձև 6

Հ/Հ Կանխար-գելիչ բուժման ռեժիմ Նշանակման ցուցում Բուժման տևողու-թյուն

(ամիս) Մեկնաբանություններ

1) 6H Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 6 Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի նկատմամբ: Իզոնիազիդը տրվում է ամեն օր վեց ամսվա ընթացքում:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն:

2) 3HP Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 3 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 2-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի և/կամ ռիֆապենտինի նկատմամբ: Տրվում է շաբաթական մեկ անգամ 3 ամսվա ընթացքում: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղամիջոցների գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղամիջոցների թվում են հակավիրուսային թերապիան (ՀՌԹ), հակացնցումային դեղամիջոցները, հակաառիթմիկ դեղամիջոցները, քինիններըը, հակամակարդիչները, հակասնկային դեղամիջոցները, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորինները, ֆտորքինոլոնները և այլ հակամանրէային դեղամիջոցները, հիպոգլիկեմիկ դեղամիջոցները, մեթադոնը: Հետևաբար, այս դեղամիջոցներից պետք է խուսափել ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն:

Հակացուցված է որոշ հակամարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային, հակատրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերի հետ:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն

3) 3HR Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 3 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղերը տրվում է ամեն օր: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Առկա է միայն մեկ հետազոտություն և ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

4) 4R Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 4 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղը տրվում է ամեն օր: Դեղի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող,ունի

ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

ԱՀԿ պայմանական առաջարկություն, ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.

Ձև 7

1) Հաշվառում և հաշվետվություն ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված հետազոտությունները և բուժման արդյունքները գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և ՏԲ տվյալների գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է եռամսյակային և տարեկան։

2) Մշտադիտարկում և գնահատում ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում են՝ ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում։

ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման ցուցանիշները ձևավորվում են առողջապահական հաստատությունում հետևյալ գործողություններից՝ առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, համակարգված մշտադիտարկման այցեր։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19․08․2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:

2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտ <<20>>- ի 34-Ն հրաման:

3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024

ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024։

4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155–66. doi:10.1056/NEJMoa1104875.

Սթերլինգ Թ․Ռ․, Վիլլարինո Մ․Ե․, Բորիսով Ա․Ս․, Շանգ Ն․, Գորդին Ֆ․, Բլիվեն-Սայզմոր Է․ և այլք։ Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ թաքնված տուբերկուլյոզի վարակման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(23):2155–2166։ https://doi.org/10.1056/NEJMoa1104875։

5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.

Վիլլարինո Մ․Ե․, Սքոթ Ն․Ա․, Վայս Ս․Ե․, Վայներ Մ․, Կոնդե Մ․Բ․, Ջոնս Բ․ և այլք։ Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ․ ռիֆապենտին–իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն։ JAMA Pediatrics, 2015; 169(3):247։ https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158։

6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001–11. doi:10.1056/NEJMoa1806808.

Սվինդելս Ս․, Ռամչանդանի Ռ․, Գուպտա Ա․, Բենսոն Կ․Ա․, Լեոն-Կրուս Խ․, Մվելասե Ն․ և այլք։ Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2019; 380(11):1001–1011։ https://doi.org/10.1056/NEJMoa1806808։

7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454–63. doi:10.1056/NEJMoa1714284.

Դիալո Տ․, Աջոբիմեյ Մ․, Ռուսլամի Ռ․, Տրաջման Ա․, Սոու Օ․, Օբենգ Բաա Ջ․ և այլք։ Ռիֆամպինի և իզոնիազիդի կիրառման անվտանգության և կողմնակի ազդեցությունների համեմատական գնահատում երեխաների մոտ։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454–463։ https://doi.org/10.1056/NEJMoa1714284։

8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689–97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.

Մենզիես Դ․, Լոնգ Ռ․, Տրաջման Ա․, Դիոն Մ․Ժ․, Յանգ Ջ․, Ալ Ջահդալի Հ․ և այլք։ Կողմնակի ազդեցություններ 4-ամսյա ռիֆամպինի կամ 9-ամսյա իզոնիազիդի բուժման դեպքում թաքնված տուբերկուլյոզի վարակման ժամանակ․ ռանդոմիզացված հետազոտություն։ Annals of Internal Medicine, 2008; 149(10):689–697։ https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003։

9. van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti–tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13–8. PMID:16466031.

վան Զիլ Ս․, Մարայս Բ․Ջ․, Հեսելինգ Ա․Կ․, Գիե Ա․Պ․, Բեյերս Ն․, Շաֆ Հ․Ս․ Տուբերկուլյոզի քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման հանդեպ հավատարիմ մնալը երեխաների շրջանում։ International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13–18։ PMID: 16466031։

10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9–month regimen of isoniazid alone versus 3– and 4–month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11–year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715–22. doi:10.1086/520983.

Սպիրիդիս Ն․Պ․, Սպիրիդիս Պ․Գ․, Գելեսմե Ա․, Սիպսա Վ․, Վալիանատու Մ․, Մեցու Ֆ․ և այլք։ Իզոնիազիդի 9-ամսյա բուժման արդյունավետությունը՝ համեմատած իզոնիազիդ+րիֆամպինի 3– և 4-ամսյա սխեմաների հետ՝ թաքնված տուբերկուլյոզով երեխաների բուժման համար․ 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ։ Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715–722։ https://doi.org/10.1086/520983։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։