ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«16» հունվար 2026 թ. N 04-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով Մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) 5-14 տարեկան կոնտակտավորների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
16.01.2026 Ա. ԱվանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի հունվար «16»-ի
N 04-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11–րդ վերանայման դասակարգչի․
Կոդը Անվանում
1B14 Գաղտնի տուբերկուլոզային վարակ
2․ Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:
3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժում սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց կողմնակի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով, և գործընթացի մշտադիտարկումով ու գնահատումով:
4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Երեխա այդ թվում դեռահաս
2) Սեռ (արական, իգական) Արական/իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Ա/Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր (Բացառել ՏԲ հիվանդությունը)
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ Արտահիվանդանոցային պայմաններում (հնարվոր է որոշ դեպքերում հիվանդանոցային պայմաններում հետազոտության իրականացում)
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /պլանային/ Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ֆթիզիատրներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ
8) Գանգատներ ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի ներկայացնում
9) Անամնեզ Ընտանեկան օջախի (անձ, ով մեկ կամ մի քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ բնակելի տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կամ սերտ (անձ, ով շաբաթական 8 ժամ կամ ավելին շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ:
Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելու հանգամանքը, ալերգիա կամ հայտնի գերզգայունություն հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին); ՄԻԱՎ-ի կարգավիճակը և ՀՌՎ բուժման ռեժիմը, ուղեկցող հիվանդությունները `գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ) և գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ կանխարգելիչ բուժման հնարավոր հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ տրանսամինազների մակարդակի առկա բարձրացումը, գրանցել նախկինում ՏԲ բուժման պատմությունը:
10) Զննման արդյունք/Ցուցում ՏԲ-ին բնորոշ ախտանիշների բացակայություն, ճառագայթաբանական շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև ՀՇ հետազոտության փոփոխությունների բացակայություն): Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՏԲ-ին բնորոշ փոփոխությունների բացակայություն): ՏԲ-ի մաշկայի փորձի (ՏՄՓ) կամ գամմա-ինտերֆերոնային արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական տվյալներ:
Մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ դեպքի հետ և որոնց մոտ բացառված է ակտիվ ՏԲ-ի առկայությունը, պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում՝ անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքից: Դրական արդյունք ունեցող երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ թեստի և պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ըստ հաստատված ռեժիմի: Բացասական պատասխանի դեպքում, ՏՄԹ-ն կամ ԳԻԱՓ-ը պետք է կրկնել պատուհանի շրջանից հետո՝ 8-12 շաբաթ անց ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից հետո (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը), բացասական պատասխանի դեպքում ՏԲ-ի կանխարգելիչ բուժումը պետք է դադարեցվի, իսկ դրական պատասխանի դեպքում շարունակվի:
11) Հոսպիտալացման Ցուցում Դեղերի բարդ անցանկալի երևույթների առկայության դեպքում
5. Սույն հավելվածի Ձև 1–ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.
1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.
3) ծունկ-արմունկային դիրքում:
6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ֆթիզիատր 1 1
2) Մանկաբույժ 0,3 0,3
3) Ընտանեկան բժիշկ 0,3 0,3
7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ ՏԲ-ի մաշկային թեստ 1.0 - ՏԲ-վարակվածության ախտորոշում:Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: ՏՄԹ-ն 10 մմ և ավելին համարվում է դրական պատասխան: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:
2) Առկա չէ Գամմա-ինտերֆերոնի արտազատման փորձ 1.0 - ՏԲ-վարակվածության ախտորոշում, Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:
3) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն` ԷՆԱ-ի որոշմամբ 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը
4) Առկա չէ Կրեատինին 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,
5) Առկա չէ Միզանյութ 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,
6) Առկա չէ Ալանինամինա-տրանսֆերազ (ԱԼՏ) 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,
7) Առկա չէ Ասպարտատա-մինատրանսֆերազ (ԱՍՏ) 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում
8) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,
9) Առկա չէ Արյան մեջ գլյուկոզի որոշում 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը
10) Առկա չէ Ընդհանուր սպիտակուց 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը
11) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը
12) Առկա չէ C ռեակտիվ սպիտակուց 1.0 0.02 Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը
13) Առկա չէ Հեպատիտ Բ (HBsAg) թեստ 1.0 0.02 Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում
14) Առկա չէ Հեպատիտ Ց (HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ 1.0 0.02 Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում
15) Առկա չէ Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ 0.03 0.006 Հեպատիտ Ց-ի ախտորոշում
16) Առկա չէ ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ 1.0 0.02 ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում
Գործիքային հետազոտություններ
17) Առկա չէ Ճառագայթաբա-նական հետազո-տություն 1.0 1.0 Շեղումներ հայտնաբերված չեն
18) Առկա չէ Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) 1.0 1.0 Շեղումներ հայտնաբերված չեն
9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Դեղի հապա-վում Անվանում Չափման միավոր Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) Բուժման կուրսի միջին ժամանակա
հատված (ամիս) Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում
Հակատուբերկուլոզային դեղեր
1) H 100 Իզոնիազիդ 100 մգ դեղահատ 0,9 0.5- 5 3-6 7 օր/շաբաթական մեկ անգամ
2) R 150 Ռիֆամպիցին 150 մգ դեղահատ 0.1 0.5-2 4 7 օր
3) HR 50/75 Իզոնիազիդ 50մգ
Ռիֆամպիցին 75մգ դեղահատ 0.1 1-2 3 7 օր
4) HR 75/150 Իզոնիազիդ 75մգ
Ռիֆամպիցին 150մգ դեղահատ 0.1 1-2 3 7 օր
5) P 150 Ռիֆապենտին 150 մգ դեղահատ 0.2 2-3 3 շաբաթական մեկ անգամ
Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր
6) - Պիրիդօքսին 50մգ Դեղահատ 1,0 3 3-6 6-7
11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).
1) 6H ռեժիմի դեպքում՝ մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 5 մգ/կգ/օրեկան.
2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում: 34 կգ և ավել քաշի դեպքում օգտագործել մեծահասակների համար նախատեսված աղուսյակը.
2 - 14տարեկան
Քաշ 10-15 կգ 16-23 կգ 24-30 կգ 31-34 կգ > 34 կգ
Իզոնիազիդ 100* մգ դեղահատերի քանակ 3 5 6 7 7
Ռիֆապենտին 150 մգ դեղահատերի քանակ 2 3 4 5 5
3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.
4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 5 մգ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 10 մգ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.
5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 10 մգ/կգ/օրեկան:
12. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Բրոնխոսկոպիկ հետազոտություն 0.1 0.1
2) Ստամոքսի պարունակության արտաբերում 0.1 0.1
3) Խորխի ինդուկցիա 0.1 0.1
4) Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) 0.1 0.1
14․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.
Ձև 6
Հ/Հ Կանխարգելիչ բուժման ռեժիմ Նշանակման ցուցում Բուժման տևողություն
(ամիս) Մեկնաբանություններ
1) 6H Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 6 Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի նկատմամբ: Իզոնիազիդը տրվում է ամեն օր վեց ամսվա ընթացքում:
ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն
2) 3HP Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 3 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 2-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի կամ ռիֆապենտինի նկատմամբ: Տրվում է շաբաթական մեկ անգամ 3 ամսվա ընթացքում: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:
Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղամիջոցների գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղամիջոցների թվում են հակավիրուսային թերապիան (ՀՌԹ), հակացնցումային դեղամիջոցները, հակաառիթմիկ դեղամիջոցները, քինինները, հակամակարդիչներ, հակասնկային դեղամիջոցները, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորինը, ֆտորքինոլոնները և այլ հակամանրէային դեղամիջոցները, հիպոգլիկեմիկ դեղամիջոցները, մեթադոնը: Հետևաբար, այս դեղամիջոցներից պետք է խուսափել ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն:
Հակացուցված է որոշ հակամարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիռուսային, հակատրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերի հետ:
ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն
3) 3HR Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 3 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղերը տրվում է ամեն օր: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:
Առկա է միայն մեկ հետազոտություն և ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:
4) 4R Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր 4 Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղը տրվում է ամեն օր: Դեղի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:
Ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:
ԱՀԿ պայմանական առաջարկություն, ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:
16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.
Ձև 7
1) Հաշվառում և հաշվետվություն ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված հետազոտությունները և բուժման արդյունքները գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և ՏԲ տվյալների գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է եռամսյակային և տարեկան։
2) Մշտադիտարկում և գնահատում ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում են՝ ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում։
ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման ցուցանիշները ձևավորվում են առողջապահական հաստատությունում հետևյալ գործողություններից՝ առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, համակարգված մշտադիտարկման այցեր։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19․08․2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:
2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտ <<20>>- ի 34-Ն հրաման:
3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024
ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024։
4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155–66. doi:10.1056/NEJMoa1104875. Սթերլինգ Թ․Ռ․, Վիլլարինո Մ․Ե․, Բորիսով Ա․Ս․, Շանգ Ն․, Գորդին Ֆ․, Բլիվեն-Սայզմոր Է․ և այլք։ Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ թաքնված տուբերկուլյոզի վարակման բուժման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2011; 365(23):2155–2166։ https://doi.org/10.1056/NEJMoa1104875
5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.
Վիլլարինո Մ․Ե․, Սքոթ Ն․Ա․, Վայս Ս․Ե․, Վայներ Մ․, Կոնդե Մ․Բ․, Ջոնս Բ․ և այլք։ Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ․ ռիֆապենտին–իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն։ JAMA Pediatrics, 2015; 169(3):247։ https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158
6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001–11. doi:10.1056/NEJMoa1806808.
Սվինդելս Ս․, Ռամչանդանի Ռ․, Գուպտա Ա․, Բենսոն Կ․Ա․, Լեոն-Կրուս Խ․, Մվելասե Ն․ և այլք։ Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2019; 380(11):1001–1011։ https://doi.org/10.1056/NEJMoa1806808
7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454–63. doi:10.1056/NEJMoa1714284.
Դիալո Տ․, Աջոբիմեյ Մ․, Ռուսլամի Ռ․, Տրաջման Ա․, Սոու Օ․, Օբենգ Բաա Ջ․ և այլք։ Ռիֆամպինի և իզոնիազիդի անվտանգությունն ու կողմնակի ազդեցությունները երեխաների մոտ։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454–463։ https://doi.org/10.1056/NEJMoa1714284
8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689–97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.
Մենզիես Դ․, Լոնգ Ռ․, Տրաջման Ա․, Դիոն Մ․Ժ․, Յանգ Ջ․, Ալ Ջահդալի Հ․ և այլք։ Կողմնակի ազդեցությունները թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ՝ ռիֆամպինի 4-ամսյա կամ իզոնիազիդի 9-ամսյա բուժման պարագայում․ ռանդոմիզացված հետազոտություն։ Annals of Internal Medicine, 2008; 149(10):689–697։ https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003
9. van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti–tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13–8. PMID:16466031.
վան Զիլ Ս․, Մարայս Բ․Ջ․, Հեսելինգ Ա․Կ․, Գիե Ռ․Պ․, Բեյերս Ն․, Շաաֆ Հ․Ս․ Հակատուբերկուլյոզային քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման նկատմամբ հավատարիմ մնալը երեխաների շրջանում։ International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13–18։ PMID: 16466031
10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9–month regimen of isoniazid alone versus 3– and 4–month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11–year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715–22. doi:10.1086/520983.
Սպիրիդիս Ն․Պ․, Սպիրիդիս Պ․Գ․, Գելեսմե Ա․, Սիպսա Վ․, Վալիանատու Մ․, Մեցու Ֆ․ և այլք։ Իզոնիազիդի 9-ամսյա սխեմայի և իզոնիազիդ+րիֆամպինի 3 և 4-ամսյա սխեմաների արդյունավետությունը թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ երեխաների մոտ․ 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ։ Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715–722։ https://doi.org/10.1086/520983
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական: