Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 381-Ա «26» հունվարի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.01.2026 թ.

հ. 381-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 «ԱՐՄ-ՇԻՆ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ Գ-1 թաղամաս, հ.4/123 բնակելի տուն «ԱՐՄ-ՇԻՆ ՔՈՆՍԹՐԱՔԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Գ-1 թաղամասի հ.4/123 հասցեում գտնվող 119.8քմ մակերեսով բնակելի տանը /վկ.հ. 21012026-01-0387, հող. 170.5քմ, պարիսպ 8.1քմ/ տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.4/157 01013GZQNBDA

2 Գևորգ Հակոբյան Կ. Հալաբյան փողոց, հ.21 շենք, հ.21 բնակարան Գևորգ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Հալաբյան փողոցի հ.21 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.23122025-01-0165, ընդհ. բաժն. 3.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 29.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կ. Հալաբյան փողոց, հ.21 շենք, բն.21/1 010134QPRAMT

3 Մարիամ Հակոբյան

/լիազորված անձ/

Վարդան Թովմասյան Գ-1 թաղամաս, հ.11/6 հողամաս Վարդան Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.11/6 հասցեում գտնվող բնակելի տան և շինությունների զբաղեցրած հողամասի /վկ. հ.29082025-01-0153/ բաժանման հատակագծով առանձնացվող 500.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.6/33 01013LP7YKLL

4 Մարիամ Հակոբյան

/լիազորված անձ/

Վարդան Թովմասյան Գ-1 թաղամաս, հ.11/6 բնակելի տուն Վարդան Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ-1 թաղամասի հ.11/6 հասցեում գտնվող /վկ. հ.29082025-01-0153, հող՝ 500.0քմ/ մնացորդային բնակելի տանը և շինություններին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.6/34 010139NS8UNR

5 Արմեն Բորիսով Ն. Շենգավիթ փողոց, հ.1/2 շենք, հ.165ա բնակարան Անշարժ գույքի առուվաճառքի 23.12.2025թ. հ.6106 պայմանագրով, Արմեն Բորիսովի կողմից ձեռք բերված, Ն. Շենգավիթ փողոցի հ.1/2 շենքի հ.165ա հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Շահամիրյանների փողոց, հ.1/2 շենք, բն.72/2 01113T9EVRJU

6 Ռոբերտ Շահնազարի Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.21/6 շենք, հ.71 և հ.72 բնակարան Ռոբերտ Շահնազարիին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Գրիբոյեդովի փողոցի հ.21/6 շենքի հ.71 և հ.72 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.08072014-01-0088 և հ.08072014-01-0152/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Գրիբոյեդովի փողոց, հ.21/6 շենք, բն.71-72 01033G3KKWFR

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։