ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 89-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-488-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
05.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 89-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման
մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտն ընդունելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման
աղբյուրը Իրավական հիմքը
1. «Պետության և համայնքների համար
պարտավորություններ (այդ թվում՝
պայմանական պարտավորություններ)
առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) և այդ պայմանագրերում
(համաձայնագրերում) իրականացվող
փոփոխությունների և լրացումների
գրանցման կարգը սահմանելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների
նախարարություն 2026 թվականի
մարտի 1-ին
տասնօրյակ 2026
թվականի
ապրիլի 1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում
չի պահանջվում: «Հայաստանի
Հանրապետության
բյուջետային
համակարգի մասին»
օրենքում
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին» 2025 թվականի
դեկտեմբերի 17-ի
ՀՕ-488-Ն օրենքի 1-ին
հոդվածի 2-րդ մաս
2. «Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի
նոյեմբերի 6-ի N 1785-Լ որոշման մեջ
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» Հայաստանի
Հանրապետության կառավարության
որոշման նախագիծը Հայաստանի
Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների
նախարարություն 2026 թվականի
մայիսի 3-րդ
տասնօրյակ 2026
թվականի
հունիսի 3-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում
չի պահանջվում: «Հայաստանի
Հանրապետության
բյուջետային
համակարգի մասին»
օրենքում
փոփոխություններ և
լրացումներ կատարելու
մասին» 2025 թվականի
դեկտեմբերի 17-ի
ՀՕ-488-Ն օրենքի 1-ին
հոդվածի 2-րդ մաս
3. «Պետական լիազորված մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ
տեղեկատվության համատեղ մշակման
կարգը սահմանելու մասին» Հայաստանի
Հանրապետության վարչապետի որոշման
նախագիծը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն 2026 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ 2026
թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի
ՀՕ-488-Ն օրենքի 3-րդ
հոդված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
05.02.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ