Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.

1995 թվականի հունվարի 17-ին ժամը 10.00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Ոռոգման համակարգերի վերականգնման» ծրագրի վարկային համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Էներգահամակարգի պահպանման» ծրագրի վարկային համաձայնագիրը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» հատուկ նշանակության պետական ձեռնարկության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորությամբ կնքված «Բեռնահամալիրի կառուցման» վարկային պայմանագիրը վավերացնելու մասին:

2. 1995 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումը ապահովելու մասին:

3. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

4. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի տարեկան հաղորդումը հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

11 հունվարի 1995 թ.

ՆՀ-407

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։