Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16․ Գնահատման կազմակերպության, գնահատողի և ծառայություններ մատուցողի իրավունքներն ու պարտականությունները»․
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ գործող որակավորման վկայականի հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»․
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում իրականացնելու գնահատման գործունեություն՝ լիազոր մարմնում հաշվառված լինելու հիման վրա, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետություններում ճանաչվում է առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու:»․
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատողի մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետով նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:»․
5) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ռեցիպիենտ երկրների օրենսդրությանը համապատասխան պատրաստված գնահատման հաշվետվությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվությունը տարեկան առնվազն մեկ անգամ (Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում գնահատման կազմակերպության մասին տվյալները ներառելու օրվանից սկսած), բայց ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը էլեկտրոնային եղանակով ներկայացնել լիազոր մարմին՝ այդ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու նպատակով: Սույն կետում նշված տեղեկատվությունը յուրաքանչյուր տարի (դրա վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառելու օրվանից) լիազոր մարմին չուղարկելը հանգեցնում է ռեցիպիենտ երկրների տարածքներում գնահատման գործունեություն իրականացնելու իր իրավունքի կասեցման՝ մինչև այդ տեղեկատվությունն ուղարկելը:»․
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Ծառայություններ մատուցողն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնելու գնահատման գործունեություն՝ իր հաշվառման (հիմնադրման) երկրի տարածքում ստացած թույլտվության (եթե այդպիսին առկա է), ինչպես նաև ծառայություններ մատուցողի կամ նրա անձնակազմի կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունում ստացած մասնագիտական որակավորման հիման վրա, որոնք ճանաչվում են առանց ճանաչման ընթացակարգեր անցնելու և գործում են Հայաստանի Հանրապետության տարածքում այն պայմանով, որ այդ ծառայություններ մատուցողի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է իր հաշվառման (հիմնադրման) երկրի ծառայություններ մատուցողների ռեեստրում:»: