Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-05-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 13. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին տեղեկատվությունը

գործել է մինչև 2018-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին տեղեկատվությունը

1. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններում բովանդակվող տեղեկատվությունները բաց են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Լիազոր մարմինները պարտավոր են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից անվճար տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեղեկատվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք:

4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյաններից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի նրանց դիմումն ստանալու օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ անվճար:

5. Գրանցամատյանին կից պետք է պահվեն նաև նշված տեղեկություններին վերաբերող բոլոր համապատասխան փաստաթղթերի պատճենները։

6. Լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման, դադարեցման կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի վերականգնման մասին իրենց որոշումների պատճենները՝ դրանք ընդունելու օրվանից, իսկ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակման համար ուղարկում են գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և հրապարակում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

7. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման կամ վերականգնման, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման մասին որոշումները կամ վճիռները հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում դրանց ստացման օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում:

(13-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-162-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-7-րդ կետերի լրացմամբ ուժի մեջ կմտնի 15.05.18 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։