Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը
Հոդված 22. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկը
1. Գործունեությունը համարվում է ծանուցման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում:
2. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը՝
Հ/հ Ծանուցման ենթակա
գործունեության
տեսակը Ծանուցում ներկայաց-րած անձանց հաշվառող մարմինը Ոլորտ Վայրի պահանջ
1 2 3 4 5
1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր ԿՄ - -
2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն ԿՄ - Վ
2. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն ԿՄ - Վ
3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և (կամ) վաճառք ԿՄ - Վ
3. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ, բացառությամբ այն ծառայությունների, որոնց մատուցման համար անհրաժեշտ է տիրապետել և շահագործել էլեկտրոնային հաղորդակցության ցանց ՀԾԿՀ Ա Վ
3.1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն ԿՄ _ _
2.
4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
1. Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն ԿՄ Ա Վ
1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում ԿՄ Ա Վ (միայն արտադրության մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացնելուց հետո այլ խմբաքանակների իրացում ԿՄ Ա
1.3 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի ԿՄ Ա Վ
2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ
3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ - Վ
3.1 Խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրություն ԿՄ - Վ
4. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն ԿՄ Ա -
5. Գարեջրի արտադրություն ԿՄ Ա -
6. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում ԿՄ - Վ
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում ԿՄ - Վ
8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում ԿՄ Ա -
8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա
9. Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առք և վաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում». ԿՄ Ա
10. (կետն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-60-Ն)
5. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ԿՄ - Վ
3. Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվելու առանց սահմանափակման, բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ:
3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում` 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին։
3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:
4. Սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 9-րդ կետում նշված գործունեության տեսակն իրականացնող անձանց կողմից Քիմբերլի գործընթացի հավաստագրման սխեմայով նախատեսված և լիազոր մարմնի հրամանով սահմանված պահանջները խախտելու դեպքում նշված անձանց համար կիրառվում են առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներին համապատասխան սահմանված գումարի 10 տոկոսի չափով պատասխանատվության միջոցներ:
5. Սույն հոդվածի աղյուսակի երրորդ սյունակում հապավումներով սահմանվում են լիազոր մարմինները: Աղյուսակի հապավումները վերծանվում են հետևյալ կերպ.
ԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին կամ մարմիններ.
ՀԾԿՀ - Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
6. Սույն հոդվածի աղյուսակի չորրորդ սյունակում «Ա» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար չի պահանջվում ծանուցում, եթե դրանք իրականացվում են ոչ ձեռնարկատիրական (տնտեսական) գործունեության նպատակով:
7. Միայն սույն հոդվածի աղյուսակի հինգերորդ սյունակում «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք են պարտավոր ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում:
8. Ծանուցման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և «Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների» համաձայն:
(22-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.02.16 ՀՕ-29-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-158-Ն, 27.10.17 ՀՕ-170-Ն, 17.11.17 ՀՕ-211-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-358-Ն, 03.06.19 ՀՕ-60-Ն, խմբ. 27.10.20 ՀՕ-477-Ն, լրաց., փոփ. 16.09.20 ՀՕ-418-Ն)
(16.09.20 ՀՕ-418-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 07.07.22 ՀՕ-319-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)