Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 11. Ծանուցման վավերապայմանները

գործել է մինչև 2026-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 11. Ծանուցման վավերապայմանները

1. Ծանուցումը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).

1) իրավաբանական անձանց դեպքում՝

ա. կազմակերպության անվանումը,

բ. պետական գրանցման համարը,

գ. գտնվելու վայրը,

դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),

ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.

2) ֆիզիկական անձանց դեպքում՝

ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,

բ. բնակության կամ հաշվառման վայրը,

գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),

դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),

ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։