Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 14. Պետական տուրքը

գործել է մինչև 2026-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 14. Պետական տուրքը

1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս ծանուցման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:

(14-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։