ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 662-Ա «09» փետրվարի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
09.02.2026 թ.
հ. 662-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վահրամ, Արմինե և Արթուր Հովհաննիսյաններ, Աննա Խալաթյան Ս. Լուկաշինի փողոց, հ.43/61 և հ.43/62 բնակելի տուն և հողամաս Ս. Լուկաշինի փողոցի հ.43/61 և հ.43/62 հասցեներում գտնվող բնակելի տանը և հողամասին /վկ. հ.30012026-01-0271 և հ.04062025-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.43/62 010137D9LE3T
2 Արմեն Գալստյան և Քրիստինե Ադամյան Ավան-Առինջ թաղամաս, հ.3/11 շենք, հ.5 բնակարան Արմեն Գալստյանին և Քրիստինե Ադամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Ավան-Առինջ թաղամասի հ.3/11 շենքի հ.5 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.13072013-01-0082/ տրամադրել հասցե՝ Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, հ.3/11 շենք, բն.5 01023WQYMVBF
3 Արմեն Մացակյան Նոր Խարբերդ «Անուշ» ԱՍԿ 32-րդ փողոց, հ.12 այգետնակ Արմեն Մացակյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդ «Անուշ» ԱՍԿ 32-րդ փողոցի հ.12 հասցեում գտնվող այգետնակին /վկ. հ.23052013-01-0130/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 32-րդ փողոց, հ.14/1 011137JQZDRW
4 Արթուր Վերմիշյան
/լիազորված անձ/
Կարեն Զախարյան
/սեփականատեր/ Նոր-Նորք, 8-րդ միկրոշրջան, հ.19 շենք, հ.17 բնակարան Կարեն Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր-Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.19 շենքի հ.17 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.22122025-01-0284, ընդհ. բաժն. 1.84քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.91քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր-Նորք, 8-րդ միկրոշրջան, հ.19 շենք, բն.17/1 01083PPZDSWB
5 Գոհար Գասպարյան
/լիազորված անձ/
Սամվել Գասպարյան
/սեփականատեր/ 16-րդ թաղամաս, հ.17 շենք, հ.82 բնակարան Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.17 շենքի հ.82 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30102025-01-0012, ընդ. բաժ. 1.57քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.88քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.17 շենք, բն.82/1 01013KWNVKCQ
6 Շամիր Բաբաջանյան Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.64/28 հողամաս Շամիր Բաբաջանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածքի 20-րդ փողոցի հ.64/28 հասցեում գտնվող հողամասին /վկ.հ. 09092013-01-0096/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 20-րդ փողոց, հ.56 01113WHBBRCV
7 Արտեմ Հակոբյան
/լիազորված անձ/
Ռուզաննա Հակոբյան Սերո Խանզադյան փողոց, հ.38/12 հողամաս Ռուզաննա Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սերո Խանզադյան փողոցի հ.38/12 հասցեում գտնվող հողամասի /վկ.հ. 09092025-01-0204/ բաժանման հատակագծով առանձնացվող 156.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սերո Խանզադյան փողոց, հ.38/14 01093LB5UYL4
8 Արսեն Վարդանյան
/լիազորված անձ/ Համլետ Հովսեփյան Ն. Չարբախ 13-րդ փողոց, հ.7 հողամաս Ն. Չարբախ 13-րդ փողոցի հ.7 հասցեում գտնվող հողա-մասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 16.10.2025թ. հ.4247-Ա, 12.01.2026թ. հ.106-Ա և 20.01.2026թ. հ.300-Ա որոշում-ներ/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 13-րդ փողոց, հ.7 01113SBFPRZG
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան